Մազերի այսպիսի վիճակի համար պետք է անհանգստանալ. ահա, թե ինչու
LifeՄենք հաճախ մազերի հետ կապված խնդիրներըանտեսում ենք, մտածելով, որ այն ժամանակավոր բնոյւթ է կրում: Սակայն բժիշկները հավաստիացնում են, որ դա կարող է զարգացող հիվանդության առաջին նշան լիել:Առավել շատ նհանգստացնող նախանշաններից են՝ մազերի անոմալ թափվելը կամ աճը, մազերի և գլխամաշկի չափազանց չորությունն ու թեփը:
Ինչպես հայտնում է MedicalDaily-ն, մազերի այնպիսի խնդիրներ , ինչպիսիք են՝ անփայլ մազերը, ճյուղավորվող ծայրերը, յուղոտ մազերն օրգանիզմում ինչ-որ նյութերի պակասի կամ խնդիրների առկայության նշան են: Չոր և դյուրաբեկ մազերը հուշում են սպիտակուցների, վիտամին А-ի, ցինկի, ճարպաթթուների դեֆիցիտի և վահանագեղձի հետ կապված խնդիրների մասին: Իսկ յուղոտ մազերը վկայում են ցինկի, ֆոլիկ թթվի և В6 վիտամինի պակասի մասին, կոշտ մազերը՝ սպիտակուցի, А վիտամինի պակասի մասին: Ճյուղավորվող ծայրերը վկայում են անեմիայի առկայության, երկաթի, վիտամին В6-ի, մագնեզիումի կամ ցինկի պակասի մասին:
Գլխամաշկի թեփը առաջանում է սնկային վարակից, սթրեսից, В խմբի վիտամինների, ցինկի և կարևոր ճարպաթթուների պակասից: Կա ևս մեկ նախանաշան, որի համար պետք է անհանգստանալ՝ վաղաժամ ալեհերությունը: Այն կարող է լինել սթրեսի, հորմոնների հետ կապված խնդիրների, В խմբի վիտամինների, մեղրի և ֆոլիկ թթվի պակասի հետևանք:
Անի Գևորգյան