«Գազպրոմը» Չինաստանում գազի ստորգետնյա պահեստարան կկառուցի
Հասարակություն«Գազպրոմը» եւ չինական CNPC-ը պայմանագիր են կնքել Չինաստանում գազի ստորգետնյա պահեստարան կառուցելու նպատակով ենթանախագծային հետազոտության շուրջ:
«Ալեքսեյ Միլլերի եւ Վան Իլինյայի մասնակցությամբ երեք պայմանագիր է կնքվել գազի ստորգետնյա պահեստարան կառուցելու մասին՝ Շեն Շեն 2-1 գազի հանքավայրի հիման վրա Ցզյանսու նահանգի Բայցզյույ ջրատար շերտերում եւ նույն նահանգի աղային լեռնախորշերում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Փաստաթղթերը պատրաստվել են ընթացիկ տարվա փետրվարին «Գազպրոմի» եւ CNPC-ի միջեւ ստորագրված գազի ստորգետնյա պահեստարանի ստեղծման երկրաբանատեխնիկական համաձայնագրի զարգացման շրջանակում: