Արտակարգ դեպք Երևանում. կոտրել են սիրված ու ճանաչված հեռուստահաղորդավարուհու ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել կոշիկները. գողերը մտածել են՝ այն Մոխրոտիկինն է (Ֆոտո)
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 14-ին, անհայտ անձը կամ անձինք Արաբկիր վարչական շրջանի՝ Արամ Խաչատրյան փողոցում կոտրել են սիրված ու ճանաչված հեռուստահաղորդավար Էռնա Էլիզբարյանին պատկանող Nissan March մակնիշի ավտոմեքենայի հետնամասի ապակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծալապակասները ավտոմեքենայում ոչինչ չհայտնաբերելով, այնուամենայնիվ, իրենց հետ տարել են սիրված հաղոդավարուհու կոշիկները:
Հավանաբար, մտածել են, որ դա Մոխրոտիկի կոշիկներն են և իրենք կհագնեն ու կգեղցկանան:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում