Նա հաղթեց «Եվրատեսիլում», սակայն քչերը գիտեն, թե ինչ արժեր այդ հաղթանակը
LifeLife.tert.am-ը գրում է.
Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը հաղթեց «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում, սակայն քչերը գիտեն, թե ինչ արժեր այդ հաղթանակը։
27-ամյա երգիչ Սալվադորը բնածին սրտի արատ ունի, ինչի պատճառով էլ ստիպված է մշտապես բժիշկների հսկողության տակ լինել։ Երկար ժամանակ նա չէր ցանկանում, որպեսզի այդ մասին իմանան լրատվամիջոցները, սակայն երբ պարզ դարձավ, որ հենց նա է ներկայացնելու Պորտուգալիան, երգիչը ստիպված եղավ վիրահատության ենթարկվել։ Սալվադորին վիրահատեցին ու երկու ճողվածք (грыжа) հեռացրին։ Հենց այդ պատճառով էլ երգիչը բաց թողեց մրցույթի փորձերն ու ներկայացավ միայն գլխավոր փորձին։ Այդ ամբողջ ընթացքում երգչին նրա քույրը՝ Լուիզան է փոխարինել, ով հաղթական Amar pelos dois երգի համահեղինակն է։
Այժմ հայտնի է դարձել, որ ապաքինվելու համար նրան շտապ սրտի դոնոր է անհրաժեշտ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: