Հոր զոհվելուց հետո էլ մինչև գիշերվա 12-ը դռները բաց սպասում են. կայացավ «13» ֆիլմի պրեմիերան (Տեսանյութ, լուսանկարներ)
LifeAysor.am-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 14-ին, Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «13» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
«Այս ֆիլմը պատմում է 13 սյունեցու մասին, ովքեր զոհվեցին քառօրյա պատերազմի ժամանակ: Ֆիլմում չկա քաղաքականություն, կան միայն էմոնցիաներ: Նկարներն արվել են Սյունիքում և Արցախում», - մինչև պրեմիերան նշեց ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Ֆիլմում զոհվածների հարազատները պատմեցին նրանց անցած ուղու, մինչև վերջ պայքարելու և պատերազմելու հոգու մասին:
13-ից մեկի աղջիկը նշեց, որ իրենց տանը սովորություն է եղել փակել դուռը՝ հոր գալուն պես, իսկ հիմա՝ հոր զոհվելուց հետո էլ մինչև գիշերվա 12-ը դռները բաց սպասում են:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում