Հռոմում բացվեց լեգենդար «Ջրվեժների այգին». ֆոտո
Ուշադրության կենտրոնումԻտալիայի մայրաքաղաք Հռոմում գտնվող լեգենդար «Ջրվեժների այգին» երկար տարիներ գտնվում էր վերակառուցման աշխատանքների մեջ: Այսօր նա իր դռներն է բացել մեծաթիվ զբոսաշրջիկների առջև:
Ինչպես տեղեկացնում է Euromag.ru կայքը, այգին ստեղծվել է ճարտարապետ Ռաֆայելե դե Վիկոյի կողմից դեռևս 1961 թվականին: Պարզվում է, որ այն այս ամբողջ տարիների ընթացքում օգտագործվել է միայն ռեժիսորների կողմից ֆիլմեր կամ այլ հաղորդումներ նկարելու նպատակով, և միայն տարիների անց` երկարատև աշխատանքներից հետո վերաբացվել է:
Հռոմում գտնվող այս բնական քարերով, կանաչ բուսականությամբ, շատրվաններով և առվակներով լի այգին չքնաղ վայր է բնության սիրահարների համար: Սակայն այգու առանձնահատկությունը հենց ջրվեժներն են կազմում, որոնց պատվին էլ այն ստացել է իր անվանումը:
Լուսանկարներ՝






Անի Գևորգյան