Պանրագործների միության ղեկավար. Մրցունակ կաթի համար ազնվացեղ տնտեսություն է պետք
ՀասարակությունՄրցունակ պանրի համար հարկավոր է էժան կաթ՝ որակի վերահսկողությամբ, իսկ սրա համար ցանկալի է ազնվացեղ տնտեսությունների ի հայտ գալը: Այսօր՝ մայիսի 13-ին, Տնտեսական լրագրողների ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը:
Ցավոք, այսպիսի տնտեսությունները Հայաստանում շատ սակավաթիվ են: Եթե դրանց զարգացման համար անհրաժեշտ է պետական քաղաքականություն, ապա շատ ցանկալի է այն ընդունել, քանի որ առանց էժան հումքի արտաքին շուկաներում խոսելու բան չկա, հավելեց նա:
Նշենք, որ Հայաստանում ազնվացեղ տնտեսություններում պահվում է ամբողջ անասնագլխաքանակի 1 տոկոսից պակասը (մնացածը անհատ գյուղացիներն են պահում):