Գարիկ Մարտիրոսյանի կնոջ լուսանկարը Թրամփի հետ (PHOTO)
LifeՇոումեն ՝ Ժաննա Լևինան, իր Instagram-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լուսանկար է հրապարակել: Լուսնակարը արվել է Լոնդոնի մոմե արձանների թանգարանում:
«Մադամ Տյուսոյի թանգարանում ես լուսանկարեցի երկու մոմե արձաններ՝ Դոնալդ և Մելանյա Թրամփներին: Դոնալդ Թրամփի արձանը շատ նման էր իրական Թրամփին, իսկ Մելանյայինը՝ ոչ այնքան»,- գրել է Լևինան:
Ժաննայի հետևորդները սոցցանցում գրել են, որ լուսանկարն այնքան իրական է ստացվել, որ մինչև մակագրությունը կարդալը հավատացել են, որ լուսանկարը արվել է կենդանի Թրամփի հետ: Շատերը շտապել են արձագանքել, թե որտեղ է այդ ժամանակ եղել Գարիկ Մարտիրոսյանը:
