Տղամարդը ողջ է մնացել շնաձկան հարձակումից հետո
ՀասարակությունՀնդկական օվկիանոսում` Օմանի ծոցում, ԱՄԷ-ի 41-ամյա բնակիչը տուժել է հսկայական շնաձկան հարձակման հետեւանքով: Այս մասին հաղորդում է Gulf News-ը:
Տղամարդը` այլ ձկնորսների հետ միասին, ձուկ է որսացել ափից հինգ մղոն հեռավորությամբ: Երբ նա նավակից մի քանի մետր հեռու է լողացել, նրա վրա հարձակվել է շնաձուկը:
Նրա ընկերը կրակել է շնաձկանն ու վերջինը հեռացել է: Հարձակման հետեւանքով տղամարդու ոտքը վնասվել է: Նա հիվանդանոց է տեղափոխվել: