Տավուշում վիրավորված կապիտանի վիճակը կայունացել է. Արծրուն Հովհաննիսյան
ՀասարակությունՏավուշի մարզում ականի պայթյունի հետեւանքով մայիսի 4-ին վիրավորում ստացած կապիտան Շիրազ Սահակյանի առողջական վիճակը կայունացել է: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Շիրազ Սահակյանը դեպքից հետո տեղափոխվել էր Բերդի հոսպիտալ, որտեղ նրան վիրահատել էին, ապա տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 4-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի վաշտի հրամանատար, կապիտան Շիրազ Սահակյանը զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում ծառայության ժամանակ ականի պայթյունից ստացել է ձախ ոտնաթաթի եւ ձեռքերի ականապայթյունային վիրավորումներ: