Պայթյուն Պակիստանում. 25 զոհ կա
HeaderՊակիստանի Բելուջիստան նահանգում Սենատի փոխնախագահի ավտոշարասյան մոտ ռումբի պայթյունի հետեւանքով առնվազն 25 մարդ է զոհվել: Ըստ Reuters-ի՝ եւս 35 մարդ վիրավոր է:
Սենատոր Աբդուլ Գաֆուր Հայդարին Reuters-ին ասել է, որ, իր կարծիքով, պայթյունի թիրախում ինքն է եղել:
«Բազմաթիվ զոհեր կան, քանի որ շարասյան մեջ շատ մարդ կար»,- ասել է նա: