Առավոտյան ֆիզիկական ակտիվության օգտակարությունը
LifeԴանիացի մասնագետները ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ առավոտը մարմնամարզությամբ սկսելն անչափ օգտակար է երեխաների համար: Նրանք պնդում են, որ այս հանգամանքը ազդում է երեխայի մտավոր կարողությունների վրա, հատկապես` առաջադիմության:

Ուսումնասիրության արդյունքում մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 20 հազար դպրոցական երեխայի վարքագիծը: Արդյունքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ առավոտյան սպորտը' ոչ միայն մարզանքները, այլև հեծանվով դպրոց գնալը, օգնում է երեխային ավելի լավ կենտրոնանալ դասերի ժամանակ:

Մեծահասակների համար առավոտյան սպորտը պակաս կարևոր չէ: Պարբերաբար առավոտյան վազքը հանդիսանում է ուղեղի ակտիվության գրավականը:
Անի Գևորգյան