Դիետան՝ մի շարք հիվանդությունների դեմ
Ուշադրության կենտրոնումԱմերիկացի մի խումբ գիտնակններ ապացուցել են, որ լավ տրամադրության ամենալավ գրավականը ճիշտ ընտրված սնունդն է, որը պարունակում է տրիպտոֆան ամինաթթուն: Այս մթերքները որպես կանոն հակադիետիկ են։

Գոյություն ունի մթերքների ցանկը, որը հնարավորություն է տալիս ազատվել գրգռվածությունից ու ցասումից։ Այդ մթերքն են շոկոլադը, խավիարը, կաթը, պանիրը, խոզի, տավարի, հավի մսերն ու ընկուզեղենը։

Գիտնականները պնդում են, որ մարդը օրական նվազագույնը 350 գրամ նման սնունդ պետք է օգտագործի, ինչը հնարավորություն կտա խուսափել սթրեսից, վերացնել ագրեսիվությունը և վերահսկել բացասական էմոցիաները, ավելին, նման դիետան կարող է նույնիսկ վերացնել ցասումն ու որոշ հոգեկան հիվանդություններ բուժել։ Գիտնակաները պնդում են, որ նիհար մարդիկ սովորաբար ավելի չար են քան գերերը, տրիպտոֆանի պակասության պատճառով։
Անի Գևորգյան