Վրաերթի են ենթարկել 16-ամյա 2 աղջիկների
Ուշադրության կենտրոնումՄայիսի 10-ին, ժամը 14.30-ի սահմաններում, "Մերսեդես" մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Մաշտոցի փողոցի թիվ 6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա 2 աղջիկների, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Կատարվում է քննություն: