Մեկնարկել է Էրեբունի-Երևան 2800 գորգի նախագծը , որը կտևի մինչև 2018թ. հոկտեմբերը
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Աշխատանքային այցով «Մեգերյան կարպետ» ձեռագործ գորգերի գործարանում էի։
Առիթը #ԷրեբունիԵրևան2800 գորգի նախագծի մեկնարկն էր, որը կտևի մինչև 2018թ. հոկտեմբերը:
Մինչ պետական հանձնաժողովի ստեղծումը՝ Երևանի քաղաքապետարանում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն արդեն նախապատրաստական աշխատանքներ է տանում տարբեր ուղղություններով:
Մեր քաղաքի ծննդյան հոբելյանի առթիվ Երևանում, վստահ եմ, տարբեր նախաձեռնություններ կլինեն, որոնցից մեկն էլ «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծումն է, որն իր տեղը կգտնի Երևան քաղաքի պատմության թանգարանում:
Շնորհակալ եմ Megerian Carpet գործարանին այս ծրագրին հաղորդակից դառնալու և այն իրականացնելու պատրաստակամության համար։
Շենգավիթ վարչական շրջանում էլ արդեն իսկ տրվել է նոր կամրջի կառուցման մեկնարկը, որը ևս կկրի «Էրեբունի-Երևան-2800» սիմվոլիկ անունը:



