Ադրբեջանում 6-7 բալանոց երկրաշարժ է եղել. ցնցումները զգացվել են նաև Ստեփանակերտում
HeaderԱյս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին ԱՀ ԿԱ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
ԱՀ ԱԻԾ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.050 եւ արեւելյան երկայնության 48.690 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Սաբիրաբադ քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևելք և Շիրվան քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արեւմուտք), օջախի 10 կմ խորությամբ:
Երկարաշարժի ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 3-4 բալ ուժգնությամբ: