ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համար Ֆրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում


Ալեքսանդր Բաբասյանը սիրային եռանկյունու մեջ է հայտնվել

Life

Դերասան Ալեքսանդր Բաբասյանն այժմ նկարահանվում է «ATV» հեռուստաընկերության «Կայարան» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է հակահերոսին ու սիրային եռանկյունու մեջ է հայտնվում գլխավոր հերոսների՝ Վարուժան Մարգարյանի և Քրիստինե Կույումչյանի կերպարների հետ։ BlogNews-ն Ալեքսանդրի հետ զրուցել է առաջին անգամ բացասական հերոսի մարմնավորելու, կերպարի առանձնահատկությունների, դերասանական փառասիրության  և ոչ միայն այդ ամենի մասին։

– Ալեքսանդր, մինչ այս նկարահանվում էիր 2 սերիալում, սակայն քո կերպարային գծերն անսպասելի ավարտվեցին։  Ինչո՞վ «Կայարանը» հետաքրքրեց քեզ, որ կիսատ թողեցիր մյուս դերերդ։

– Դերս կիսատ եմ թողել միայն  այն պատճառով, որ սկզբում ինձ խոստացել էին գլխավոր դեր։ Որոշ ժամանակ նկարահանվելուց հետո հասկացա, որ դերս գլխավոր չէ։ Համագործակցությունը չստացվեց զուտ այդ պատճառով։ Ես այնտեղից դուրս եմ եկել, նոր եմ որոշել նկարահանվել «Կայարանում», որովհետև դերը գլխավոր է և շատ լավը։ Կարծում եմ՝ դեռ զարգացումներ կունենա, և վստահ եմ, որ կսիրվի։ Սերիալը շատ հետաքրքիր է ինձ համար։ Մի քանի սերիա է եթեր գնացել, կարծում եմ՝ բավականին ձգող հատկություն ունի։

– Այսինքն՝ ունես դերասանական փառասիրություն, որ պետք է միայն գլխավոր դերեր խաղաս։

– Ես բազմիցս նշել եմ, որ ինձ համար կարևորն այն է, որ ես լինեմ գլխավոր դերում, լինեմ առաջինը, սիրված։ Ինձ համար դա է կարևորը, իսկ «վատ» կամ «լավ» դեր հասկացությունը երկրորդական է։ Ես կխաղամ ինձ դուր եկած բոլոր դերերը, նույնիսկ հոնորարի մասին չեմ մտածի, բայց պիտի լինեմ առաջինը, որովհետև ես տեսակով եմ այդպիսին։ Որ բնագավառ էլ մտնում եմ, սիրում եմ լինել առաջինը։ Նույնիսկ բացասական խոսակցությունների շրջանակներում է այդպես։

  

– Քեզ հետ բարդ չէ՞։

– Չէ, ընդհանրապես։ Ես 34 տարեկան եմ, միշտ ուզել եմ՝ էդպես լինի, ու ինձ մոտ ստացվել է, կարելի է ասել, դարձել է բնավորություն։ Կարծում եմ՝ դա նաև առավելություն է։ Բարդ չէ, որովհետև դա դարձել է Ալեքսանդր Բաբասյանի տեսակը։

– Էգոիզմի դրսևորում չէ՞։

– Միգուցե։ Չեմ բացառում։ Ես չեմ պնդում, որ դա իմ բնավորության ամենալավ գիծն է, սակայն ես դա որպես առավելություն եմ ընկալում։ Ամեն մարդու հարիր չէ լինել առաջինը կամ ձգտել լինել առաջինը ցանկացած բնագավառում, մարդը ծնվում է նման հոգեբանությամբ, ոչ թե դառնում այդպիսին։

– Ի՞նչ ես կարծում, քեզ հաջողվե՞լ է դերասանական ոլորտում առաջատար լինել Հայաստանում։

– Դերասանական ոլորտում միգուցե և չի հաջողվել, որովհետև ինձանից շատ լավ դերասաններ կան, բայց ես սիրում եմ լինել առաջինը թեկուզ սիրված դերասանների  մեջ։ Կարծում եմ՝ ձգտումը մարդուց չեն կարող խլել, դա տեսակ է։ Եթե մարդը ձգտում է մի բանի հասնել, հաստատ կհասնի։

– Ալեքսանդր, դու հաճախ հրաժարվել ես բացասական դեր խաղալուց։ Ի՞նչը ստիպեց, որ այս անգամ համաձայնես։

– Երբ առաջարկը ստացա, միանգամից համաձայնեցի, որովհետև պատկերացրի՝ ինչի մասին է խոսքը։ Ուզում  եմ այս անգամ լինել այնպիսին, ինչպիսին սերիալներում նկարահանվելու 7 տարիների ընթացքում հեռուստադիտողն ինձ չի տեսել։

 

Կարծում եմ՝ բացասական դեր խաղալն ամենադժվարն է։ Ես ուզում եմ այլ ձևով խաղալ դաժան կերպար՝ ոչ թե դեմքի ծամածռություններով, այլ աչքերի արտահայտությամբ։ Ուզում եմ տարբերվել մյուսներից։ Սա ինձ համար կլինի նոր մոտեցում։

– Ստացվո՞ւմ է։

– Ես միշտ ասում եմ, որ իմ առաջին քննադատը ես եմ։ Ոչ ոք՝ նույնիսկ ռեժիսորը, օպերատորներն ինձ համար ավելի մեծ քննադատ չեն։ Ես շատ լավ գիտեմ իմ առավելություններն ու թերությունները։ Հիմա նայում եմ խաղիս ու կարող եմ ասել, որ իմ ամբողջ ներուժը դրել եմ այս սերիալի մեջ։ Կարծում եմ՝ բավականին հաջողված է։ Մեծ հաճույքով կլսեմ հեռուստադիտողների կարծիքները, թեկուզ՝ բացասական։

– Թեև մինչ օրս բացասական դեր չես խաղացել, շատերը զարմացան, որ բացասական առաջին դերդ է։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ ես հասարակության մեջ ավելի շատ որպես բացասական հերոս տպավորվել, դա անձնակա՞ն տպավորություն է։

– Գուցե պատճառն այն է, որ մինչ այս մարմնավորել եմ հերոսների, որոնք թեև ամբողջությամբ բացասական չեն եղել, բայց ունեցել են նաև բացասական գծեր։ Գուցեև անձանավորում են։ Ես քիչ եմ պատասխանում մեկնաբանությունների, սակայն եթե պատասխանում եմ, շատ  կոպիտ եմ անում դա։ Գուցե մարդիկ իմ տեսակի հետ են համեմատում, սակայն մինչ օրս իմ խաղացած կերպարները նույնիսկ մոտ չեն եղել այս մեկին։ Այս կերպարն ամբողջությամբ բացասական է, ենթադրում եմ, որ մինչև վերջ  էլ այդպես կշարունակվի։

– Ինչպե՞ս ես հարմարվել նոր անձնակազմին։ Ոչ բոլոր խաղընկերներիդ հետ աշխատելու փորձ ունես։

– Ես հարմարվել եմ ընդհանուր կերպարին, անձնակազմին՝ օպերատորներ, կոստյումերներ, դիմահարդարներ, ռեժիսոր, պրոդյուսերներ։ Ես գնում եմ կոմպրոմիսների, ենթադրում եմ, որ ընթացքում խաղընկերներս ինձ կհարմարվեն և մեր խաղն ավելի լավը կստացվի, որովհետև պետք է մի փոքր մտնել կերպարի մեջ, զարգացնել այն։

– Այսինքն՝ քո կարծիքով՝ մյուս դերասաններից ո՞չ բոլորն են լիարժեք մտել կերպարի մեջ։

– Կարծում եմ՝ անհնար է մեկ-երկու օրվա մեջ լիարժեք մտնել կերպարի մեջ։ Նույնիսկ վաստակավոր ու տաղանդաշատ դերասանները կարող են 1, 2 … 5 տեսարան լավ խաղալ, բայց ժամանակ է պետք կերպարի մեջ մտնելու, կերպարը հասկանալու համար։  Սա սերիալ է, գեղարվեստական ֆիլմ չէ, սցենարն ամբողջությամբ պատրաստ չէ։

– Հայկական սերիալներում հարուստ մարդու մարմնավորող մարդը հաճախ հագնում է ոչ այնքան թանկ հագուստներ, ինչը համոզիչ չէ։ Դու հարուստի ես մարմնավորում։ Ինչպե՞ս է լուծվում քո հագուստի հարցը։

– Իհարկե, եթե շատ հարուստ մարդու ես մարմնավորում, ծիծաղելի է, որ միջին գնի հագուստով լինես։ Քանի որ ես չունեմ այդ խնդիրը, հագնում եմ իմ հագուստները։ Դրանք բրենդային են։ Ենթադրում եմ, որ ինձ իմ հագուստներից ավելի լավը չեն տա։ Ամեն անգամ նկարահանումից առաջ ես անպայման այցելում եմ գեղեցկության սրահ։ Կարծում եմ՝ հեռուստադիտողներին էլ է հաճելի էկրանից տեսնել հարդարված, լավ հագնված դերասանի։

– Կարելի՞ է ենթադրել, որ բարձր հոնորարներ ես ստանում։ Քո դերասանական հոնորարով կարողանո՞ւմ ես ապահովել ծախսերդ։

– Ոչ, իհարկե։ Ինչպե՞ս կարելի է նման ծախսեր անել սերիալային աշխատավարձով։ Անհնար է այդ գումարով գնալ գեղեցկության սրահներ, հագնել թանկարժեք շորեր։ Ես եկամուտի այլ աղբյուր ունեմ, իսկ նկարահանվում եմ հաճույքիս համար։ Ինձ հաճելի է նկարահանման պրոցեսը և դրա արդյունքը՝ լինել ճանաչված և, ինչու ոչ, սիրված մարդ։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-իՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ինՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՊայմանագրային զինծառայող է մահացելԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Հարևանուհուն uպառնալու, hայhոյելու պատճառով ոստիկանը hարվածներ է հասցրել Վ.Գ.-ին«ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում էՄինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթՊարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
Ամենադիտված