Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն մայիսի 16-ին. Սպիտակ տունը հաստատել է
HeaderԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում մայիսի 16-ին կընդունի Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Սպիտակ տան փոխանցմամբ՝ նրանք կքննարկեն երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր, հողորդում է ՌԻԱ Նովոստին:
«Նախագահ Թրամփը նախագահ Էրդողանին կընդունի մայիսի 16-ին Սպիտակ տանը: Երկու երկրների առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման եւ ահաբեկչության բոլոր դրսեւորումների դեմ պայքարում համագործակցության խորացման հարցեր»,-նշվում է հաղորդագրության մեջ: