Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումար Հռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին


Ազգային դավաճանության անատոմիան

Blog

Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . 

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայ-ադրբեջանական սահմանի գրոհման հրահանգ է տվել, միջազգային դիվանագիտական հարթություններում պարտված Ադրբեջանը ձգտում է պատերազմական գործողություններով վրեժխնդիր լինել իր ստի ու կեղծիքի մերժման համար, իսկ ահա Հայաստանի դատարաններից մեկում մեկնարկել է մի դատաքննություն, որի մի կողմում հայտնվել են լրագրողներ, տպագիր լրատվամիջոց, մյուս կողմում՝ պաշտպանության նախարարի կինը: Այս դեպքում խնդիրը սոսկ կենցաղային չէ, իսկ նախարարի տիկինն էլ պատահական չի հայտնվել թիրախի դերում՝ այժմ ձգտելով իրավական լուծումներ տալ տևական ժամանակ մամուլում հայտնված ստահոդ, իրականությանը չհամապատասխանող, անձի պատիվն ու արժանապատվությունը արատավորող հրապարակումներին: Չխորանանք հրապարակումների բովանդակության մեջ, նաև չխոսենք այն լրատվամիջոցի մասին, որը հայտնվել է դատարանում: Անկախ այդ լրատվամիջոցի հատկապես մի քանի լրագրողի գործունեության նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքից, ընդամենը պահպանենք գործընկերային հարգանքը և սպասենք դատարանի որոշմանը:

Բայց հազիվ թե գործընկերային համերաշխությունը խանգարի մեզ՝ քննարկման նյութ չդարձնելու այն իրավիճակը, որը ստեղծվել է: Պատերազմական իրավիճակում գտնվող երկրի պաշտպանության նախարարին բարոյական հարվածներ հասցնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային դավաճանություն և բանակը կազմաքանդելուն միտված գործողություն: Ուրիշ ոչինչ: Գիտեմ, որ խիստ է ասված, որ գնահատականները վերջնական են, բայց այլ կերպ անհնար է մտածել: Մանավանդ այն դեպքում, երբ ոչ թե առկա ու հաստատված փաստերն են դառնում քննարկումների և հրապարակումների առարկա, այլ՝ ենթադրությունները, միտումը՝ ամեն կերպ հարվածել պաշտպանության նախարարին, նրա անձի նկատմամբ ձևավորել անվստահություն, հակառակորդին առիթ տալ՝ հրճվելու հայ հանրության մեջ շրջանառվող ստահոդ լուրերով, պաշտպանության նախարարի ընտանիքին վերագրվող ,,մութ պատմություններով,, և այլն: Սկզբում հրապարակում եղավ ՊՆ Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, իբրև թե գերթանկարժեք մուշտակով Ծիծեռնակաբերդ այցելելու մասին: Եթե իսկապես սոցիալական արդարությունը խնդիր լիներ, եթե լրագրողի աչքին անհաճո լիներ նախարարի տիկնոջ մուշտակը, ապա կարելի էր ենթադրել, որ գործ ունենք լրագրողական մի վերաբերմունքի հետ, որին ինչ-որ կերպ կարելի էր համաձայնել: Բայց երբ նպատակային ու հետևողական դարձան հրապարակումները, երբ մուշտակից հետո նախարարի տիկինը մեղադրվեց մարդասպանության մեջ, ապա քննարկման նյութ դարձավ նրա դոկտորական ատենախոսությունը, ակնհայտվեց, որ կա պատվեր, կան շահագրգիռ ուժեր: Որտեղի՞ց են այդ ուժերը: Արդյո՞ք ոչ հարևան երկրից և կամ այն կառույցներից, որոնց անհանգստացնում է մեր բանակի հզորությունը, որոնք գիտեն, որ Ադրբեջանի ցանկացած գործողության դեպքում մեր բանակը հաղթանակ է արձանագրելու: Մենք սևեռվում ենք հատկապես այս մեկնաբանությանը, որովհետև բանակը կարելի է կազմաքանդել, բարոյական անկման տանել միայն նրա նախարարին հարվածներ հասցնելով: Դավաճանության անատոմիան ձևավորվում է հենց այս տրամաբանությամբ, այսկերպ: Այլ մեկնաբանություններ չեն կարող լինել:
Եթե անգամ պատվիրատուն Ադրբեջանից չէ, ապա այն չի կարող շարքային հայաստանցի լինել, չի կարող ընդամենը սովորական բախտախնդիր լինել: Սա մեծ փողերի ու հստակ ,,տեսլականների,, վրա հենված նախաձեռնություն է, որը շարունակվում է նաև հիմա, երբ դատարանում ընթանում են լսումները: Նշանակում է, մեծ խաղ է սկսված: Անպայմանորեն խաղի ,,հեղինակը,, լավ է գիտակցում, որ ինքը պարտվել է, որ քամին տարել է իր ներդրած գումարները, բայց ամեն կերպ ցանկանում է մնալ ջրի երեսին ու այժմ էլ ազդել դատարանի վրա… Բայց արդյո՞ք կկարողանա ազդել, երբ հերքում պահանջող փաստերն այնքան զորավոր են…

Ոմանք այն թյուր տպավորությունն ունեն, թե բանակը միայն ու միայն մեր զինվորական ստորաբաժանումներն են և սպաներն ու գեներալները: Բանակն ինքը ժողովուրդն է, բանակը պետությունն է: Աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայ, ում թանկ է Հայաստանը, մասնիկն է այս բանակի: Հետևաբար, Սեյրան Օհանյանին ուղղված ամեն մի քայլ քայլ է մեր ազգի, ժողովրդի ու պետության դեմ:

Պետք է լրջորեն մտածել այս մասին: Նաև մտածել այն մասին, որ մեր բանակն իր գոյության պատմության մեջ մի նոր շրջափուլում է հայտնվել, կամավորական, կիսախմբապետական բանակից անցում ենք կատարում դեպի արհեստավարժ բանակը, դեպի հզոր զինվորական համախումբը: Շատ բան է փոխվել այս ընթացքում, բանակում տեղի են ունեցել լուրջ բարեփոխումներ, ֆիդայականության սկզբունքներով առաջնորդվող ու երբեմն էլ կիսագրագետ հրամանատարներին փոխարինելու են եկել եվրոպական զինվորական ուսումնական հաստատություններում կրթություն ստացած երիտասարդ ու տաղանդավոր հրամանատարներ, աստիճանաբար բանակն ազատվում է բախտի բերմամբ գեներալական ուսադիրների տակ հայտնված մարդկանցից, հարստանում է նյութատեխնիկական բազան, ռազմագիտական նոր հիմունքներ են ներդրվում: Այս ամենի մեջ չափազանց մեծ է Սեյրան Օհանյանի դերը: Որովհետև մեր բանակն ունի ոչ թե վարչարար կառավարիչ, այլ շարքայինից մինչև գեներալ-գնդապետի աստիճանին հասած բանակ սիրող և զինվորի հոգին հասկացող նախարար: Գնահատենք մեր արժեքները…

Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՀուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածելՍպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքումՄոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելԹենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել36 ժամ ջուր չի լինելու հուլիսի 1/2- ինՊուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելիՊուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանՀԱՀ-ում մասշտաբային հակամիգրացիոն բողոքի ցույցեր են բռնկվելԲաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունըՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՏիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԻտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքումՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոցԱվտովթար՝ Երևանում․ Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք․ Լևոն ԱզիզյանՌուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվումՀորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՅուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը
Ամենադիտված