Ինքնաթիռի խոցման հետ կապված նոր մանրամասներ կան Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Բեռնը կասեցրել է զենքի արտահանումը Մերձավոր Արևելքում պատերազմnղ երկրներին Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում (տեսանյութ) Աբու Դաբիում 109 մարդ է ձերբակալվել կեղծ լուրեր նկարահանելու և տարածելու համար Տարադրամի փոխարժեքն այսօր Նեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ուշագրավ է. Արաղչի Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ


Ինչպես են սիրահարվում հորոսկոպի տարբեր նշանների տղամարդիկ և կանայք

Life

Խոյ տղամարդ

Խոյ տղամարդը վայրկենապես վառվում է և սկսում է ակտիվ քայլեր ձեռնարկել համակրանքի օբյեկտին նվաճելու համար: Հենց նա հասկանա, որ սիրահարված է, առանց հապաղելու կտեղեկացնի սիրո օբյեկտին դրա մասին: Խոյ տղամարդն անգամ մի պահ չի մտածում, որ կարող է մերժվել: Եթե աղջիկը փոխադարձություն ցուցաբերի, ապա նա կսկսի պատմել իր առնականության և հզորության մասին: Խոյ տղամարդը սիրո մեջ խոչընդոտներ չի նկատում, իսկ եթե հանկարծ մերժվի, ապա երկար չի տառապի, քանի որ շատ արագ նոր զբաղմունք կգտնի:

Խոյ կին

Այս ինքնավստահ կանայք ունակ են անգամ առաջին քայլն անելու: Նրանք չեն սիրում պայմանականություններ և սիրում են ամեն ինչ միանգամից ստանալ, անհամբեր են: Եթե Խոյ կինը փոխադարձություն չի տեսնում, չի հանձնվում, նա սկսում է ամեն կերպ գայթակղել սիրո օբյեկտին՝ դիմելով ամենախենթ և համարձակ քայլերին (մինի կիսաշրջազգեստները զգեստապահարանի անբաժանելի մասն են դառնում): Նա սովոր չէ նստել թախտին՝ սպասելով բախտին:

Ցուլ տղամարդ

Սիրահարված Ցուլ տղամարդն ամեն կերպ փորձում է զվարճացնել սիրո օբյեկտին: Հիմնականում կատակներն առանձնապես ծիծաղելի կամ բարձրամակարդակ չեն, սակայն եթե հավանում եք նրան, ապա ծիծաղեք հնարավորինս բնական և կոկետային եղանակով: Ցուլ տղամարդկանց հաջողվում է գեղեցիկ և հետաքրքիր ժամադրություններ կազմակերպել, այնպես որ, չեք փոշմանի: Եթե ծաղկեփունջային-կոնֆետային փուլը ձգվում է, նրբորեն ակնարկեք, որ ցանկանում եք հարաբերություններն ավելի լուրջ փուլ տեղափոխել:

Ցուլ կին

Ցուլ կանայք հիմնականում դիմում են գրավչության դասական մթոդներին՝ գեղեցիկ հագուստ, օծանելիք, բարձրակրունկներ: Բացի այդ՝ նրանք հրաշալի կերպով են արտահայտում սիրո օբյեկտով իրենց հիացմունքը, ի դեպ, դա կարող են անել անգամ առանց բառ արտասանելու. նրանք այնքան կլանված ձեզ կլսեն, որ ամեն բան պարզ կլինի: Եվս մեկ դրական հատկանիշ՝ Ցուլ կանայք հիմնականում շատ համեղ են պատրաստում: Սակայն եթե լուրջ հարաբերությունների չեք ձգտում, ապա ավելի լավ է նրանցից հեռու մնաք, քանի որ օրերից մի օր նրանք շատ ուղիղ կարող են հարցնել «Իսկ մատանին ո՞ւր է»:

Երկվորյակ տղամարդ

Սիրահարված Երկվորյակ տղամարդն ունակ չէ գոնե մեկ վայրկյանով կտրվելու սիրո օբյեկտից: Նրա պահվածքն անգամ կարող է հետապնդումներ հիշեցնել: Իսկ ի՞նչ էիք ուզում: Եթե դուք գրավում են նրա ողջ մտքերը, ապա պատրաստ եղեք, որ նա կսկսի հայտնվել բոլոր հնարավոր և անհնար վայրերում՝ ձեր կողքին: Սակայն նրանք հաճախ սիրահարվում են ոչ թե հենց բուն աղջկան, այլ իրենց պատկերացումներին, որ ունեն նրա հետ կապված:

Երկվորյակ կին

Սիարհարված Երկվորյակ կինը դառնում է չափազանց շատախոս. խոսում է անդադար, ամեն ինչից, անգամ այն բաներից, որոնց մասին արժեր լռել: Նրանք հիմնականում լայն մտահորիզոնի տեր կանայք են, այնպես որ, եթե դուք նրան դուր եք գալիս, ապա նա, միանշանակ, այնպես կանի, որ դուք կարծեք, թե բազմաթիվ ընդհանրություններ ունեք: Երկվորյակ կանայք շատ են սիրում հեռախոսով խոսել, այնպես որ, պատրաստվեք ժամերով գամված լինելու հեռախոսին: Հավանաբար նա միանգամից կծանոթացնի ձեզ իր ընկերուհիների հետ և կցանկանա ծանոթանալ ձեր ընկերների և մտերիմների հետ:

Խեցգետին տղամարդ

Ընտանեկան արժեքները Խեցգետին տղամարդու համար առաջին տեղում են, այդ իսկ պատճառով նա ջանում է համակրանքի օբյեկտին ցուցադրել իր դրական կողմերը՝ հավատարմություն, փորձառություն: Կարևորը նրան համոզել, որ դուք էլ եք կիսում նույն մոտեցումներն ու սկզբունքները ընտանիքին և կյանքին վերաբերող հարցերում: Դրա հետ մեկտեղ Խեցգետին տղամարդիկ չեն շտապում լուրջ քայլերի դիմել, նրանք պարզապես ուզում են համոզվել, որ դուք ճիշտ ընտրություն եք:

Խեցգետին կին

Սիրահարված Խեցգետին կինն իր սիրո օբյեկտի համար բազմաթիվ համեղ բաներ է պատրաստում. այդպես է նա արտահայտում իր սերը: Սակայն նրանք շատ ամաչկոտ են և հանրության առջև չեն կարողանում ցույց տալ իրենց զգացմունքները: Նրանք ամեն կերպ շրջապատում են սիրելիին ջերմությամբ և քնքշանքով: Բացի այդ՝ շատ զգայուն են դիմացինի տրամադրության հանդեպ և հարմարվում են դրան:

Առյուծ տղամարդ

Առյուծ տղամարդու սիրո մասին գուշակություններ անել հարկավոր չէ, նա բավականին ակնհայտ և գեղեցիկ կերպով ձեզ կհայտնի դրա մասին: Ի դեպ՝ ձեր մյուս երկրպագուներն ամենայն հավանականությամբ անգամ չեն փորձի մրցակցել նրա հետ: Հիմնականում նրանք իրենց սիրելիի վրա ուզում են գործել ինքնավստահ, շքեղ տղամարդու տպավորություն, ով չունի խնդիրներ և չի հաշվում փողերը: Նա կգործի բազում գեղեցիկ ժեստեր՝ մի փոքր չափազանցված թատերականությամբ:

Առյուծ կին

Առյուծ կինն իր համակրանքն արտահայտում է իրական թագուհուն վայել կերպով: Եթե դուք նրան դուր եք գալիս, նա թույլ կտա, որ մոտ գնաք իրեն, ցուցաբերեք հոգատարություն: Նրանք երբեք ոչինչ չեն խնդրում, կարող են շատ գեղեցիկ և նուրբ ակնարկներ անել: Օրինակ, եթե նա ասում է, որ ցուրտ է, ապա դուք պետք է հասկանաք, որ հարկավոր է նրա ուսերին գցել ձեր բաճկոնը, կամ էլ, եթե ասում է, թե դրսում մութ է, ապա դուք պետք է գլխի ընկնեք, որ պետք է նրան ճանապարհել: Հանրության առջև նա ձեզ լավագույնս կներկայացնի: Հաճախ Առյուծ կանայք օգնում են իրենց տղամարդկանց առաջընթաց և հաջողություններ ունենալ կարիերայի հարցում: Որքան ավելի հաջողակ եք դուք, այնքան ավելի համակրելի եք նրա համար դառնում:

Կույս տղամարդ

Կույս տղամարդը չի շտապում իր զգացմունքները բացահայտել ոչ միայն ձեր, այլև իր իսկ առջև: Նա բավականին երկար ժամանակ ձեր մասին տեղեկություններ կհավաքի, հարց ու փորձ կանի, կուսումնասիրի: Բացի այդ՝ կփորձի անձամբ ձեզ հետ շփվել՝ պարզելու՝ արդյոք դուք այնպիսին եք, ինչպիսին թվում եք: Իրո՞ք իդեալական եք: Միայն դրանում համոզվելուց հետո Կույս տղամարդը կխոստովանի իր զգացմունքները: Ոչ միայն կբացահայտի, այլև միանգամից ամուսնության առաջարկություն կանի:

Կույս կին

Կույս կնոջից երբեք չես հասկանա՝ սիրում է նա ձեզ, թե ոչ: Նա զուսպ և կոռեկտ է թե՛ սիրելի մարդու հետ, թե՛ ոխերիմ թշնամու: Դրա հետ մեկտեղ ինքը շատ լավ գիտակցում է, որ սիրում է ձեզ, սակայն չի կարողանում հաղթահարել սեփական զսպվածությունը: Պարզապես արեք առաջին քայլը: Կարող եք առանձնակի համարձակություն ցուցաբերել և նրան թանկարժեք նվեր անել. եթե ընդունեց, ապա հաստատ սիրում է ձեզ:

Կշեռք տղամարդ

Կշեռք տղամարդիկ շատ գեղեցիկ կերպով են արտահայտում իրենց սերը: Նրանք անում են բազում ռոմանտիկ քայլեր և իրենք էլ են դրանից մեծ բավակություն ստանում: Նրանց դուր է գալիս այդ պրոցեսը: Սակայն լուրջ քայլեր անելուց խուսափում են: Բացի այդ՝ չեն սիրում, երբ իրենց ինչ-որ բան հրամայական տոնով են ասում, ուստի եթե ձեզ ինչ-որ բան է հարկավոր, խնդրեք, նա չի մերժի խնդրանքը:

Կշեռք կին

Կշեռք կանայք ցանկացած տղամարդու դիտարկում են որպես պոտենցիալ ամուսին: Եթե դուք նրան համապատասխանում եք, ապա նա ձեզ գրանցում է իր ցուցակում: Եթե իր կարծիքով դուք ունակ չեք լինի լավ ամուսին լինելու իր համար, նա պարզապես ձեզ չի սիրահարվի: Իսկ այ եթե հավանեց ձեզ, ապա բռնվեք: Նա իր ողջ հմայքը գործի կդնի, որ դուք նրան համակրեք և առաջին քայլն անեք: Դե իսկ հետո էլ ամուսնության առաջարկություն:

Կարիճ տղամարդ

Կարիճ տղամարդու սերն այնքան կլանող է, որ դուք չեք կարողանա դիմակայել: Եթե նա ձեզ ընտրել է, ապա դուք միանգամից կիմանաք դրա մասին: Նրա հայացքը մագնիսի պես ձեզ իր կողմ կձգի: Կարիճ տղամարդիկ լավ հոգեբաններ են, գիտեն ինչ և ինչպես ասել: Չեն անում ծեծված կոմպլիմենտներ: Նրանք սեփականատերեր են և հենց սկզբից ձեզ այնպես կվերաբերվեն, ասես դուք իրենցն եք: Եվ դուք հաստատ իրենցը կլինեք, քանի որ Կարիճ տղամարդիկ միշտ իրենց ուզածին հասնում են:

Կարիճ կին

Կարիճ կանանց դուր են գալիս ուժեղ տղամարդիկ, ովքեր կարող են իրենց համար արժանի հակառակորդ լինել: Նա կարող է իր խոսքով կամ վարքով հենց սկզբից մարտահրավեր նետել՝ ստուգելու համար: Եթե դուք վախենաք ընդունել մարտահրավերը, ապա այլևս չեք հետաքրքրի նրան: Եթե լինեք անհամարձակ, նա ձեզ չի հարգի: Եթե դուք նրան դուր չեք գալիս, ապա նրա «չէ»-ն իսկապես «չէ» է: Եթե ուզում եք գրավել Կարիճ կնոջը, եղեք համարձակ և ուղիղ ասեք ձեր զգացմունքների մասին:

Աղեղնավոր տղամարդ

Աղեղնավոր տղամարդը շարունակ պտտվում է իր սիրո օբյեկտի կողքին: Նա անկառավարելի է դառնում. անդադար խոսում է, լայն ժպտում, ծիծաղում: Նա անգամ կարող է առանց երկար մտածելու ասել «Ես քեզ սիրում եմ» կամ էլ «Արի ամուսնանանք»: Եթե դուք էլ իրեն եք համակրում, ապա մի հապաղեք և ասեք նրան դրա մասին, քանի դեռ Աղեղնավոր տղամարդն այլ սեր չի գտել իր համար:

Աղեղնավոր կին

Նա հատկապես զրնգուն է ծիծաղում ձեր կատակների վրա՞: Միշտ ուրախ է ձեզ տեսնե՞լ, ժպտո՞ւմ է, կատակո՞ւմ: Սա դեռ ոչինչ չի նշանակում: Աղեղնավոր կանայք ունակ են սիրահարվելու առաջին հայացքից: Եվ դա նրանց հետ պատահում է բազում անգամներ: Դուք միակը չեք, ում նա խոստացել էր միասին նվաճել Էվերեստի գագաթը: Վայելեք նրա ներկայությունը, բավականություն ստացեք կյանքից: Դուք ստիպված կլինեք շատ հաճախ համաձայնել նրա հետ: Նրանից շատ բան մի պահանջեք:

Այծեղջյուր տղամարդ

Այծեղջյուր տղամարդիկ սիրահարվում են տանջվելով: Նրանք չեն կարողանում ընդունել, որ սիրահարվել են, ամեն կերպ փորձում են խեղդել այդ զգացմունքը, իրենց ձեզ հետ սառն են պահում: Նրանց ժամանակ է հարկավոր այդ զգացմունքի հետ համակերպվելու համար: Երբեմն նա սկսում է ձեզ փորձել: Օրինակ՝ նա կարող է առաջին ժամադրության ժամանակ ձեզ իր ծնկներին նստեցնելու փորձ անել, եթե դուք համաձայնեք, ապա վերջ, նա ձեզ վրա խաչ կքաշի: Թեթևամիտ կինն իր կնոջ իդեալին խիստ հակասում է:

Այծեղջյուր կին

Այծեղջյուր կանայք կոկետության մեջ իմաստ չեն տեսնում: Սակայն հարկավոր չէ միանգամից ուղիղ հարց տալ նրան: Առաջարկեք տուն ճանապարհել, եթե նա համաձայնեց, ապա ձեզ համակրում է: Եթե ձեզ մոտ ամեն բան լուրջ է, նա երկար չի սպասի և անգամ ինքը գուցե առաջարկի միավորվել: Դե իսկ ի՞նչ իմաստ կա ձևեր թափելու: Սակայն սա չի նշանակում, որ ռոմանտիկան նրան լիովին խորթ է: մի գեղեցիկ ծաղկեփունջը կջերմացնի նրա հոգին:

Ջրհոս տղամարդ

Ջրհոս տղամարդու սիրո խոստովանությունը կլինի ամենառոմանտիկ և օրիգինալ կերպով: Դուք կարող եք պարզապես շրջել, զբոսնել և մեկ էլ հանկարծ անսպասելի մի պահի նա որոշի, որ պահը հասունացել է, և ձեզ սեր խոստովանի: Ջրհոս տղամարդկանց պարագայում ընկերությունը գեղեցիկ և սահուն կերպով կարող է վերաճել սիրո: Սակայն, ցավոք, առկա է և հակառակ պրոցեսը: Ամեն դեպքում նրա հետ դուք երբեք չեք ձանձրանա, այնպես որ, վայելեք պահը:

Ջրհոս կին

Ջրհոս կանայք ազատ են և ապրում են սեփական կանոններով: Սիրահարված ժամանակ նա լինում է տատանողական, պահում է իրեն այնպես, ինչպես զգում է այդ պահին: Մի գեղեցիկ օր նա կարող է ճամպրուկները հավաքած հայտնվել ձեր տան դռան մոտ՝ մտածելով, որ անիմաստ է ձևականությունների հետևից ընկնել և տանջվել: Սակայն մեկ այլ, ոչ պակաս գեղեցիկ օր, նա կարող է պարզապես անհետանալ ձեր կյանքից, քանի որ դուք այլևս նրա համար հետաքրքիր չեք:

Ձուկ տղամարդ

Սկզբում սիրահարվելով Ձուկ տղամարդը ամաչում է, քաշվում: Նա երկար ժամանակ տառապում է իր սիրուց, պոեմներ ձեզ ձոնում և չի համարձակվում ձեզ մոտ գալ: Երբ վերջապես համարձակությունը ներում է, նա սկսում է պատմել, թե որքան միայնակ և դժբախտ է իրեն զգում առանց ձեզ: Նա սկսում է փոքրիկ, ոչ թանկարժեք նվերներ անել և ամոթխած հայացքով ձեզ նայել: Անհամարձակությունն ու մեժման վախը նրան շատ են խանգարում, ուստի մի պահ դուք նախաձեռնությունը պետք է ձեր ձեռքը վերցնեք:

Ձուկ կին

Ձուկ կանայք միշտ հաճույքով են ընդունում հակառակ սեռի ուշադրության նշանները: Սակայն երբ սիրահարվում են, սկսում են ամաչել, շփոթվել: Նրանք չեն կարողանում իրենց վերահսկել սիրելիի ներկայությամբ: Այնպես որ, եթե ձեր ներկայությամբ Ձուկ կինը ամոթխում է, լռում, հայացքը փախցնում, ապա նա, անկասկած, ձեզ համակրում է: Պարզապես համարձակություն ցուցաբերեք և ասեք նրան ձեր զգացմունքների մասին

Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե ՀովհաննիսյանՈւժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԺողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանՆիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանՓաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան Աբրահամյան«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ներգաղթի իրական պատճառՆԳՆ նախարարի այն պնդմանը, թե «անկախացումից ի վեր առաջին անգամ 2025-ին ներգաղթ ենք գրանցել, և դա խաղաղության արդյունք է», թույլ տվեք չհամաձայնել՝ առնվազն երկու կարևոր պատճառով։ Առաջին՝ ներգաղթը չի կարելի բացատրել մեկ գործոնով։ ՄիԻնքնաթիռ է կործանվել. 2 զոհ կաHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՄագնիսական փոթորիկների համար կանխատեսված օրը կփոխվիՓաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՄահացել է դերասան Չակ ՆորիսըԱշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղումԻնքնաթիռի խոցման հետ կապված նոր մանրամասներ կանԴու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Պատերազմի ,աղետի ու պարտության սիմվոլը չի կարող բերել խաղաղություն. ՇարմազանովԸնտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Բեռնը կասեցրել է զենքի արտահանումը Մերձավոր Արևելքում պատերազմnղ երկրներին Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՈղբերգական դեպք Վաղարշյան փողոցումՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում (տեսանյութ)Աբու Դաբիում 109 մարդ է ձերբակալվել կեղծ լուրեր նկարահանելու և տարածելու համար Տարադրամի փոխարժեքն այսօրՓաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման ՊետրոսյանՆեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ուշագրավ է. Արաղչի Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ Ունենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.
Ամենադիտված