Ինքնաթիռի խոցման հետ կապված նոր մանրամասներ կան Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Բեռնը կասեցրել է զենքի արտահանումը Մերձավոր Արևելքում պատերազմnղ երկրներին Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում (տեսանյութ) Աբու Դաբիում 109 մարդ է ձերբակալվել կեղծ լուրեր նկարահանելու և տարածելու համար Տարադրամի փոխարժեքն այսօր Նեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ուշագրավ է. Արաղչի Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ


Ինչպիսին են Արփինե Հովհաննիսյանի աշխատասենյակն ու աշխատասեղանը. ֆոտոշարքը

Life

Blognews.am-ը գրում է . 

EXCLUSIVE

Հոգեբանները պնդում են, որ մարդու մասին ավելի շատ բան կարող են պատմել նրա աշխատասենյակն ու աշխատասեղանը,  քան ինքը կպատմի իր մասին:  Նայելով մարդու աշխատանքային միջավայրին՝ կարելի է եզրահանգումներ  անել նրա անձնային հատկանիշների, հետաքրքրությունների  և  բնավորության  առավել վառ արտահայտված գծերի մասին:

BlogNews.am-ը նոր, հետաքրքրիր շարք է սկսում, որի շրջանակներում իր ընթերցողին կներկայացնի հայտնի քաղաքական և հասարակական գործիչների աշխատասենյակներն ու աշխատասեղանները: Միասին կփորձենք բացահայտել նրանց բնավորության անհայտ կողմերը:

Առաջինն այցելել ենք  ՀՀ  արդարադատության  նախարար Արփինե Հովհաննիսյանին: Աշխատասենյակն առաջինը  գրավում է իր բաց և լուսավոր գույներով, գեղեցիկ , զուսպ կահավորանքով և տարբեր անկյուններում դրված ծաղիկներով:

Ոչ մի անձնական  և ավելորդ իր աշխատասեղանին

Արփինե  Հովհաննիսյանից  առաջ  այս աշխատասենյակում  ոչ ոք չի աշխատել, այնպես որ նոր վերանորոգման  կարիք չի եղել, սենյակում ամեն ինչ իր ճաշակով և ցանկությամբ է:

Աշխատասեղանին  չես գտնի  անձնական որևէ  իր, չկան  լուսանկարներ: Տիկին նախարարն այս հարցում ինտրովերտ է. միայն  աշխատանքին վերաբերվող ամենաանհրաժեշտ  բաներն են  ձեռքի տակ և ոչ մի խանգարող ու ավելորդ իր:

«Ես  իմ  բոլոր աշխատասենյակներում  առհասարակ  ինձ  «տանն եմ զգացել»  և լուսանկարների  ու  այլ  անձնական իրերի շնորհիվ  «տնային»  մթնոլորտ  ստեղծելու կարիք չի եղել: Միայն մի քանի սիմվոլիկ հուշանվերներ ունեմ աշխատասեղանիս, որոնք պարզապես հավանել եմ բազմաթիվ այլ հուշանվերների կողքին: Օրինակ այս բուն, որպես իմաստության խորհրդանիշ, և այս A տառը, որն իմ անվան առաջին տառն է խորհրդանշում»:

«Աշխատասենյակն առաջին հերթին պետք է հարմարավետ լինի և տրամադրի աշխատել: Լինում են օրեր, երբ ես այստեղ եմ անցկացնում  12-14  ժամ, պետք է ոչինչ  չճնշի և լրացուցիչ հոգնածության պատճառ չդառնա»:

«Իմ սեղանը պարբերաբար լցվում է. սեղանիս հայտնվում են շատ թղթեր, բայց դրանք ոչ թե չարված աշխատանքի կուտակման մասին են խոսում, այլ՝  ընթացիկ  պրոցեսի մասին»:

Այս պահին տիկին նախարարի սեղանին են  «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին»  և  «Ազդարարման մասին»  օրենքների նախագծերը:

«Հարմարավետ աշխատանքային միջավայրը ենթադրում է, որ դու պետք է քեզ շրջապատես պրոֆեսիոնալ մարդկանցով: Եվ այսօր ես կարող եմ հպարտանալ, որ արդարադատության նախարարությունում  երիտասարդ և բանիմաց մասնագետների շատ լավ թիմ է հավաքված, ովքեր  հիանալի են կատարում իրենց  աշխատանքը:»:

Գրքեր

Արփինե Հովհաննիսյանի աշխատասենյակում  ամենաշատ  տեղը  գրքերն են զբաղեցնում՝ մասնագիտական գրականությունից  մինչև  գեղարվեստական գրքեր:

«Աշխատավայրում գեղարվեստական գրքեր  կարդալու ժամանակ չունեմ: Երբեմն կարող եմ վերցնել այս գրքերից  մեկը և որևէ միտք դրա միջից վերընթերցել ու վերհիշել: Կարդում եմ տանը և աշխատանքի գալու ճանապարհին: Կարդում եմ տարբեր ժանրերի գրքեր՝ սյուռեալիզմից մինչև ռոմանտիկա, միստիկա, փիլիսոփայություն և այլն: Վերջերս նոր սովորություն է մոտս. մի քանի գիրք միաժամանակ եմ կարդում: Օրինակ այս պահին կարդում եմ  Սուն Ցզի «Ստրատեգիայի արվեստը», Ռեյ Բրեդբերիի «Մարսյան քրոնիկոնը» և Մարգարետ Թեթչեր «Պետության կառավարման արվեստը»:

Բոլոր գրքերից  զատ մշտապես  նրա սեղանին է Գրիգոր Նարեկացին:

«Ինչքան էլ կարդաս  Նարեկացի, միևնույն է այն  ամբողջությամբ չես կարող հասկանալ ու վերլուծել: Չես կարող  խորությամբ հասկանալ այն աստվածային կատարելությունը, որին նա ձգտում է»:

Ամենագեղեցիկ քաղաքական գործիչների շարքում ներառված լինելը չի պարտավորեցնում 

Հարցին, թե Արփինե Հովհաննիսյանը դիմահարդարվում է արդյոք աշխատասենյակում, տիկին նախարարը ժպտալով պատասխանեց.

«Լինում են օրեր, որ այստեղ եմ դիմահարդարվում, լինում են նաև օրեր, որ ընդհանրապես չեմ դիմահարդարվում»:

Այն փաստը, որ իրեն հաճախ  են ներառում  աշխարհի ամենագեղեցիկ երիտասարդ քաղաքական գործիչների  շարքերը, չի պարտավորեցնում միշտ դիմահարդարված  լինել:

«Այդ ամենին վերաբերվում եմ պարզապես որպես մի փաստի: Իհարկե հաճելի է, բայց միայն այդ հրապարակումները չեն, որ ինձ պարտավորեցնում են միշտ գեղեցիկ և խնամված լինել: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, դա իմ էությունն է, ես պետք է ներդաշնակ լինեմ ինքս ինձ հետ»:

 Ես կարծրատիպեր եմ կոտրել և ինձանից հետո եկողների համար ճանապարհ հարթել

Հայաստանում իրականությունը միշտ ավելի առաջ է, քան վերաբերմունքը:  Գուցե տեսակիս պատճառով ես քաղաքականության մեջ ամենից շատ քննարկված մարդկանցից մեկն եմ: Քննարկվել եմ երիտասարդության, արտաքին տեսքիս և սեռիս պատճառով: Ինձանից հետո շատ ավելի հեշտ է դարձել այս նույն ճանապարհով անցնելը: Ես հայ հասարակության մեջ քաղաքականությամբ զբաղվող կնոջ կերպարի  վերաբերյալ կարծրատիպեր եմ կոտրել: Ինքս էլ չեմ գիտակցել, թե ինչ մեծ և ծանր բեռ եմ իմ ուսերին վերցնում: Բայց  արդյունքում  վերցրել եմ և փորձել  չտատանվել որոշմանս մեջ:  Ինձ համար մոտիվացիա է եղել, որ ես ինչ-որ մեկի համար լավ բան եմ անում, ինչ-որ բան եմ փոխում, համակարգ եմ փոխում: Երբեք չեմ հիասթափվել և փոշմանել,  միայն հոգնել եմ, ինչն էլ  տևել է շատ կարճ:

Եթե ճանապարհ ես որոշում գնալ, կես ճանապարհից  ետդարձ չկա, միայն առաջ. Հետ տանող ճանապարհը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:

 

Նյութը պատրաստեց՝ Անի Հակոբյանը

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե ՀովհաննիսյանՈւժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԺողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանՆիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանՓաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան Աբրահամյան«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ներգաղթի իրական պատճառՆԳՆ նախարարի այն պնդմանը, թե «անկախացումից ի վեր առաջին անգամ 2025-ին ներգաղթ ենք գրանցել, և դա խաղաղության արդյունք է», թույլ տվեք չհամաձայնել՝ առնվազն երկու կարևոր պատճառով։ Առաջին՝ ներգաղթը չի կարելի բացատրել մեկ գործոնով։ ՄիԻնքնաթիռ է կործանվել. 2 զոհ կաHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՄագնիսական փոթորիկների համար կանխատեսված օրը կփոխվիՓաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՄահացել է դերասան Չակ ՆորիսըԱշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղումԻնքնաթիռի խոցման հետ կապված նոր մանրամասներ կանԴու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Պատերազմի ,աղետի ու պարտության սիմվոլը չի կարող բերել խաղաղություն. ՇարմազանովԸնտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Բեռնը կասեցրել է զենքի արտահանումը Մերձավոր Արևելքում պատերազմnղ երկրներին Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՈղբերգական դեպք Վաղարշյան փողոցումՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում (տեսանյութ)
Ամենադիտված