Ձյունաճերմակ ատամներ՝ ընդամենը 3 բաղադրիչի օգնությամբ
LifeՔրքումը զարմանահրաշ բույս է` օժտված բազմաթիվ բուժական հատկություններով:
Քրքումի փոշին հիանալի սպիտակեցնող միջոց է ատամների և մաշկի համար:
Ատամների սպիտակեցման համար նախատեսված բնական մածուկ պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝ 4 ճաշի գդալ քրքումի փոշի 2 ճաշի գդալ կերակրի սոդա 2.5 ճաշի գդալ կոկոսի յուղ Մածուկը պատրաստելու համար պետք է խառնել սոդան ու քրքումը, ապա ավելացնել կոկոսի յուղը:
Լավ խառնելուց հետո խիտ մածուկ կստացվի, որը կարելի է օգտագործել որպես ատամի ամենօրյա մածուկ, ինչպես նաև կիրառել մաշկի համար: