Ռուսաստանը միշտ կլինի նրանց հետ , ոքվեր ընտրում են գործընկերության ուղին. Պուտին
HeaderՌուսաստանը միշտ կլինի նրանց հետ, ովքեր ընտրում են իրավահավասար գործընկերության ուղին, ովքեր մերժում են պատերազմը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանը միշտ կլինի խաղաղության ուժերի կողմից, նրանց հետ, ովքեր ընտրում են իրավահավասար գործընկերության ուղին, ով մերժում է պատերազմը՝ որպես կյանքի էությանն ու մարդկային բնույթին հակասող»,- հավելել է նախագահը՝ ընդունելով Մոսկվայի Կարմիր հրապարակում շքերթը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողքին են գտնվել Մոլդովայի առաջնորդ Իգոր Դոդոնը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Դաշնային խորհրդի եւ Պետդումայի խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն եւ Վյաչեսլավ Վոլոդինը, մարզուհի Ելենա Իսինբաեւան, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը։