Անին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում հայտնվելու ճանապարհին է` որպես «թուրքական միավոր». թուրքական մամուլ
ՄշակույթTert.am-ը գրում է.
Թուրքական Hurriyet Daily News-ը գրում է, որ Անիի հնամյա ավերակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության մշակութային ժառանգության ցուցակում հայտնվելու ճանապարհին են:
Ըստ աղբյուրի` այդ ուղղությամբ աշխատանք է տարվել Կարսի իշխանությունների կողմից:
Կարսի Մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավարությունից ասել են, որ Անիի հայտի ընդունման դեպքում դա կլինի «Թուրքիայի 16-րդ միավորը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում»:
Թուրքիայի իշխանություններն ասել են, որ Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ին է դիմած եղել փետրվարին և այժմ Անիի ավերակներն այսպես կոչված «ժամանակավոր ցուցակում են»` մշտական ցուցակում հայտնվելու ճանապարհին:
Աղբյուրը նշում է, որ Անին «միջնադարյան հայկական թագավորություններից մեկի մայրաքաղաքն է եղել, որը զբաղեցրել է ժամանակակից Հայաստանի և ներկայիս արևելյան Թուրքիայի մեծ մասը»: