Երեւանում նշում են Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 72-րդ տարեդարձը
ՀասարակությունԵրեւանում նշում են Մեծ հայրենական պետարզմում հաղթանակի 72-րդ տարեդարձը։ Վաղ առավոտից Երեւանի հաղթանակի զբոսայգում Անհայտ զինվորի գերեզմանի Հավերժական կրակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու են գալիս ուսանողներ, դպրոցականներ, երեխաներ ու ծնողներ, վետերաններ, մայրաքաղաքի հյուրեր, տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Հավերժական կրակի առջեւ ծաղկեպսակներ են դրել ՀՀ նախագահը, կաթողիկոսը, կան ծաղկեպսակներ նաեւ Ազգային ժողովից, Պաշտպանության նախարարությունից եւ այլ գերատեսչություններից։ Պատվիրակությունը գլխավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նախատեսվում է հանդիսավոր հանրահավաք եւ ոչ մեծ երթ՝ հայկական ու ռուսական ռազմական ստորաբաժանումների մասնակցությամբ։