Վրաստանը մտադիր է կառուցողական երկխոսությամբ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ղարիբաշվիլի
HeaderReplik.am-ը գրում է.
Վրաստանը մտադիր է կառուցողական երկխոսության միջոցով կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այս մասին լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին:
«Վերջին 2,5 տարում Վրաստանի կառավարությունն իր քայլերով և գործողություններով ցույց է տվել, որ ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Մենք կարող ենք դրան հասնել կառուցողական երկխոսության, խաղաղ բանակցությունների, բոլոր խաղաղ միջոցներն օգտագործելու միջոցով»,-ասել է նա: