Պատրաստենք իսպանական Տորտիյա
LifeԲաղադրությունը
5 հատ կարտոֆիլ,
3 հատ լոլիկ,
1 հատ կարմիր պղպեղ,
1 հատ սոխ.
10-12 հատ ձու,
ձեթ:
Պատրաստման եղանակները
Կարտոֆիլը մաքրել, լվանալ, երկարավուն կտրատել և տապակել ձեթի մեջ: Երբ գրեթե պատրաստ կլինի, ավելացնել մանրացված լոլիկը, պղպեղը, սոխը և շարունակել եփել 5-10 րոպե: Ձուն հարիչով հարել, այնուհետև լցնել վերը նշված խառնուրդի մեջ և եփել 5-7 րոպե: Որպեսզի մյուս կողմը եփվի, անհրաժեշտ է օգտագործել մեկ այլ թավա շրջելու և եփելու համար: Երբ երկու կողմը եփվի կարող եք մատուցել:



