Բոլոր կանայք պետք է իմանան. Ինչ չի կարելի անել դաշտանի օրերին
LifeԿան մի քանի բաներ, որոնք հակացուցված են անել դաշտանի օրերին։ Շատ կանայք դժվար են տանում այդ օրերը գլխացավ, թուլություն։ Բայց դա էլ անհատական է։
Սեռական հարաբերություններ՝ առանց պաշտպանվելու
Այդ օրերին սեռական հարաբերություն ունենալու դեպքում մեծ է հղինանալու հավանականությունը։ Վարակներից խուսափելու լավագույն միջոցն այդ օրերին սեռական հարաբերություններից խուսափելն է։
Մի հրաժարվեք սնունդից
Պետք չէ հրաժարվել ուտելիքից կամ վատ սնվել, հիշեք, որ այդ օրերին շատ արյուն եք կորցնում և օրգանիզմն էներգիայի կարիք ունի։
Խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից
Եթե դաշտանի օրերն ուղեկցվում են մկանային ցավերով, խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։
Խուսափեք արագ սնունդից
Այդ օրերին աշխատեք առողջ սնունդ ընդունել, խուսափեք արագ ու անառողջ սնունդից։
Մի աշխատեք
Իհարկե մեր օրերում դժվար է մեկ օր անգամ բացակայել աշխատանքից, բայց գոնե փորձել թեթևացնել ծանրաբեռնվածությունը։
Լավ քուն
Այդ օրերին աշխատեք շուտ պառկել, լավ քունը շատ կարևոր է։
Խմիչք
Այդ օրերին հրաժարվեք սառույցով ջրից և սոդայով ջրից։