Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցը բաց մարզում են անցկացրել (լուսանկարներ)
Ուշադրության կենտրոնումLurer.com-ը գրում է.
Հուլիսի 14-ին, Գերմանիայի Հալլե քաղաքում, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ և մրցակից Ռոբերտ Շտիգլիցն իր մարզչի հետ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և բռնցքամարտի երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել ցուցադրելով իրենց հմտությունները:
Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջև թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:
Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1-ի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը Հայաստանի ժամանակով հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 00:20):