Հրդեհ Երեւանում. մոտ 100 գիրք է այրվել
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 09:19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Այգեձորի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ծառ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:49-ին, մարվել՝ 10:01-ին:
Տան բակում այրվել է կուտակված վառելափայտ (մոտ 3 խմ) եւ գիրք (մոտ 100 հատ):