Գյուղացիները անտառներում կարող են առանց արգելքի խոտհունձ կատարել
ՀասարակությունPanorama.am-ը գրում է.
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր մասնաճյուղերին թույլատրել հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսություններին անտառների խոտածածկ տարածքներում առանց արգելքի, անվճար իրականացնել խոտհնձի աշխատանքներ: Այս մասին հայտնում են գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՏԿԱԻՆ-ից հայտնում են, Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:
Հրդեհից խուսափելու համար Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են արգելվում է անտառային տարածքներում
1/ Կրակ վառել
2/Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
3/Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
4/Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լցավորել, ինչպես նաև ծխել լցավորվող մեքենաների մոտ:
Խարույկ կամ կրակ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ