Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Մումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից


Ինչու մահացան փոքրիկները. աշխարհում անընդհատ քառյակներ, հնգյակներ են ծնվում և մեծանում

Հասարակություն

Հանգստյան օրերին մահացան մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում ծնված հնգյակից երկու աղջիկները: Առաջին անգամ Հայաստանում բնական ճանապարհով հնգյակ էր լույս աշխարհ եկել: Մեծ իրադարձություն փոքր երկրի կյանքում: Զարմանալի չէր, որ ամբողջ երկրի ուշադրությունը ուղղվեց նրանց, երիտասարդ հայրիկն ու մայրիկը դարձան այդ, եւ հաջորդող օրերի լրատվական թոփ թեման: Հաշված ժամերի ընթացքում պարզվեց որտեղից են նրանք, ինչպես են ծանոթացել, հարսանիքն ինչպես է եղել, ինչ պայմաններում են ապրում եւ այլ մանրամասներ:

Միանգամից 5 երեխայի ծնողներ դառնալու զգացողությունների մասին հարցն էլ առաջիններից էր, որ լրագրողները նրանց ուղղում էին: Պարզվեց` բնակարանային պայմանները չեն բավարարում այդքան երեխաների համար, Մայր Աթոռը 4 սենյականոց տուն նվիրեց: Դեղատներից մեկը խոստացավ տակդիրներ տրամադրել, «Menu.am»-ը խոստացավ դրանք առաքել: Ընտանիքը հայտնվեց համընդհանուր հետաքրքրության եւ հոգատարության մեջ: Հիմա արդեն երեխաներից երկուսը չկան եւ չափազանց մտահոգիչ է մյուսների ճակատագիրը: Երեկ արդեն Առողջապահության նախարարությունից հայտնում էին, որ ծայրահեղ ծանր է նաեւ հնգյակի մեջ միակ տղայի վիճակը, մյուս երկու աղջիկներինը`կայուն ծանր: Առողջապահության նախարարությունը պարզապես ծաղրում է այդ ընտանիքին եւ ամբողջ ժողովրդին: Նախ, հարց է առաջանում` ինչու մահացան երկու երեխաները: Երիտասարդ հայրիկն արդեն միանգամայն իրավացիորեն այս հարցը բարձրացրել է: Եթե երեխաներն իսկապես այնքան թերհաս էին, որ նրանց կյանքը վտանգի տակ էր, ինչու այդ մասին չհայտարարվեց ծնվելուց հետո մեկ ժամվա ընթացքում: Կարծում ենք, մեկ ժամը բավարար էր, որպեսզի մասնագետները գնահատեին նորածինների վիճակը: ԱՆ-ն, սակայն մայիսի երեքի օրվա երկրորդ կեսին միայն հաղորդագրություն տարածեց, որտեղ խոսք էր գնում երեխաների վիճակի մասին: Երկուսի վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր, մնացածինը` կայուն ծանր: Լրագրողները, ծնվելու լուրը հայտնի դառնալուց րոպեներ անց, «Էրեբունի» ԲԿ-ում էին եւ ոչ մի խոսք երեխաների կյանքին սպառնացող վտանգի մասին:   Ծնողների հարցազրույցներից էլ ոչ մի անհանգստություն չէր նկատվում: Այսինքն` ոչ միայն ԶԼՄ-ներին չէր ասվել նման վտանգի մասին, այլեւ`ծնողներին: Վերջիններս արդեն իրենց կյանքը պատկերացնում էին 5 երեխաների հետ, պատրաստվում էին, իրենց երջանկությունն ու շոկը նկարագրում: Ինչ է նշանակում այս անփութությունը: Ինչու առաջին իսկ պահերին հայրիկին ու մայրիկին չի ասվել, որ երեխաներից ոմանք կարող է չապրեն: Ինչու լրատվամիջոցներին չի ասվել այդ մասին: Ենթադրում ենք` մեծ աղմուկից հետո օրվա ընթացքում առողջապահության նախարարության աշխատակիցներից մեկը սուրճի ժամանակ պատահաբար հիշել է, որ կարող է նաեւ նման բան լինել եւ կանխատեսելով, թե քննադատության ինչպիսի ալիք կբարձրանա, բավական ուշ հայտարարեցին, որ երեխաներից երկուսի վիճակը ծանր է եւ այլն: Իսկ քննադատության ալիք չի կարող չբարձրանալ, եւ դրա պատճառը վերոնշյալ անփույթ պահվածքը չէ: Ինչ է նշանակում 800-900 գրամ քաշ ունեցող երեխաները չապրեցին: Մեր օրերում համաշխարհային լրահոսում ամենօրյա ռեժիմով լուրեր են հայտնվում տարբեր երկրներում նման ծնունդների մասին: BBC-ի, Daily.mail-ի եւ այլ ԶԼՄ-ների հետ հետեւում ենք` ինչպես է մեծանում Լոնդոնում ծնված քառյակը: Վերջին ռեպորտաժը 4 աղջիկների ծննդյան երկրորդ ամյակին էր նվիրված: Կամ ինչպես են մեծանում միանգամից ծնված 11 երեխան: Այսինքն՝ այս երեխաներից յուրաքանչյուրը 2-3 կգ քաշո՞վ է ծնվել, առանց գանգուղեղային արյան զեղումների եւ այլ խնդիրների՞: «Գանգոսկրային արյան զեղում էր, որը թերհասության հետեւանք է, մենք փորձեցինք կանխել եւ պահել երեխայի կյանքը, սակայն, ցավոք, չհաջողվեց»,- հայտարարել է բժիշկը` մեկնաբանելով երկրորդ աղջկա մահը։ Երիտասարդ հայրիկի պատասխանը, իհարկե չուշացավ. «Ինչպե՞ս է, որ Գերմանիայում ծնվել է 400 գրամանոց երեխան, հիմա 18 տարեկան է, իսկ ես իմ երեխային 900 գրամ տվել եմ բժիշկներին, հիմա ինձ մեռած հետ են տվել, ո՞նց հասկանամ դա: Պատճառ են բերում՝ գլխուղեղի արյան զեղում, ի՞նչ զեղում, երբ նորմալ սնվում էր, իրենց ասելով՝ դեպի լավն էր գնում, միանգամից արյան զեղում... հեռուստացույցով ասել են, թե Ռուսաստանից մասնագետ են հրավիրում՝ նոր-նոր, չգիտեմ։ Իմ երեք երեխան էլ, ասում են, ծանր են, տղան, ասում են, ծայրահեղ ծանր է։

Բայց տենց ո՞նց կլինի՝ նորմալ քաշով էլ տվել ենք, ամենամեծ քաշն է եղել, հիմա ասում են, որ միացված է Հայաստանի ամենալավ միակ ապարատին ու տղաս, ասում են, այդ միակ ապարատով է շնչում: Բա որ գիտեիք մի ամիս առաջ, որ նման երեխաներ են ծնվելու, ու Հայաստանում նման բան չի եղել, գիտեիք, որ երեխեքը թերաճ են ծնվելու, լրիվ զարգացած չեն ծնվելու, ինչո՞ւ այդ մասնագետին շուտ չէիք կանչել, շուտ չէիք նախապատրաստվել, ասել, որ նման բան է լինելու։ Կհետաձգեր, կարող է հնարավոր լիներ, որ այդքան շուտ էլ չծնվեր. երկու շաբաթ իրենց մամայի արգանդում կարողանային ավելի պահել, ավելի լավ կզարգանային։ Այդ ամեն ինչը չպե՞տք է ասեին, որ իմ երկու երեխային չկորցնեի, ոչ մի ծնողի չէի ցանկանա, նույնիսկ թշնամուս չէի ցանկանա այդ ցավը զգալ»,- երեկ Tert.am-ին ասել է նա:  Առողջապահության նախարարության մասնագետները այժմ պետք է շտապեն հոգեբանական աջակցություն տրամադրել երիտասարդ ծնողներին: Նորածինների կյանքը չեն կարողանում երաշխավորել, ծնողների հոգեկան վիճակի մասին հոգ տանելու ընդունակ մասնագետ, կարծում ենք, կգտնեն:


Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի Սիրիա
Ամենադիտված