5 պատճառ , թե ինչու են տղամարդիկ դավաճանում
LifeԳեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին հուզում է այն թեման, թե ինչո՞ւ են տղամարդիկ անհավատարիմ: Հետազոտողները ուսումնասիրել և բացահայտել են դավաճանության հինգ ամենաանսպասելի պատճառները:

Հետազոտության արդյունքները փաստել են այն մասին, որ սեռական անբավարարվածությունն է տղամարդկանց դավաճանության հիմնական պատճառը:
Առաջին հորիզոնականում հայտնվել է անտարբերության և ոչ պիտանի լինելու զգացողությունը: Ավելի քիչ զբաղված զուգընկերները իրենց ավելի քիչ օգտակար են զգում, այդ պատճառով դրսում են սփոփանք փնտրում:

Երկրոդ պատճառը սիրո առկայությունը, սակայն ռոմանտիկայի բացակայությունն է: Դավաճանների մեծ մասը պաշտում և գնահատում են իրենց կանանց ու չեն ցանկանում կործանել իրենց ընտանիքը, բայց միևնույն ժամանակ սուր զգացողությունների կարիք ունեն:
Երրորդ պատճառը զուգընկերոջ առողջական խնդիրներն են: Հաճախ պատահում է, որ հենց դա է տղամարդու համար դառնում կանաչ լույս դավաճանությունների համար:

Չորրորդ պատճառը «վերջին անգամվա» ախտանիշն է: Շատ տղամարդիկ նախքան ամուսնությունը, դավաճանում են՝ համարելով, որ դա վերջին անգամ է և հավելյալ սուր զգացողություններ ու հույզեր են ստանում:
Հինգերորդ պատճառն այն է, որ դավաճանողը կարծում է, թե կատարվածի մասին ոչ ոք չի իմանա:
Անի Գևորգյան