Երեւանում ծնված հնգյակից մեկը մահացել է
ՀասարակությունՄայիսի 3-ին Երեւանում ծնված հնգյակից մեկն այսօր առավոտյան մահացել է: Սույն տեղեկատվությունը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Մեր տեղեկություններով, մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը նորածին աղջնակի վիճակը կրիտիկական է դարձել եւ որոշ ժամանակ անց նա մահացել է:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Երեւանում հինգյակ էր ծնվել, չորս աղջիկ եւ մեկ տղա: