Այս լուսանկարիչը միայն կանացի ազդրեր է լուսանկարում․ տեսեք, թե ինչ գեղեցիկ ու գայթակղիչ լուսանկարներ են ստացվում արդյունքում (28 photo)
LifePhotoBox
Ներկայացնում ենք ճապոնացի հանելուկային լուսանկարիչ Յուրիայի աշխատանքները, ով իր հացը վաստակում է կանանց գեղեցիկ ազդրերի լուսանկարների շնորհիվ: Արդեն այդպիսի ավելի քան 30 000 լուսանկար կա:
Յուրիան աշխատանքում բավական ուշադիր է մանրամասների նկատմամբ: Լուսանկարելիս նա երկու կանոն է պահպանում: Նախ՝ երբեք չի լուսանկարում մոդելի դեմքը: Երկրորդ՝ լուսանկարում է միայն կանացի ազդրեր: Լուսանկարիչը նախընտրում է ո՛չ գեր, ո՛չ չափազանց նիհար ազդրերով մոդելների՝ միջին չափի:
Հայտնի չէ՝ Յուրիան տղամարդ է, թե կին: Հայտնի չէ նրա տարիքը, ապրելու վայրը:
Հայտնի է միայն, որ լուսանկարիչը Պյա անունով կատու ունի (կենդանին լուսանկարչի թվիթերյան էջում էր երևացել):
Յուրիան կանացի ազդրեր լուսանկարել սկսել է 2011 թ.: 6 տարի անց, 7 ֆոտոգիրք հրապարակելուց և մի քանի ցուցահանդես կազմակերպելուց հետո միջազգային ֆենոմեն դարձավ:
