Գերմանիայում հանրաքվե չեն անցկացնի Թուրքիայում մահապատժի վերաբերյալ
ՄիջազգայինԵթե Թուրքիան որոշի երկրում մահապատիժ սահմանելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել, Գերմանիայի տարածքում այդ հարցի շուրջ քվեարկությունը կարգելվի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներակայացուցիչ Շտեֆեն Զայբերթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Քաղաքականապես չի կարելի պատկերացնել, որ մենք կհամաձայնենք Գերմանիայում քվեարկություն անցկացնել միջոցների վերաբերյալ, որոնք ակնհայտորեն հակասում են մեր հիմնական օրենքին եւ եվրոպական արժեքներին», — ասել է Զայբերթը։
Ապրիլին Թուրքիայի սահմանադրական հանրավքեն ավարտվեց փոփոխությունների կողմնակիցների հաղթանակով։ Նախատեսվում է, որ նոր լիազորություններով օժտված պետության ղեկավարը կարող է Թուրքիայում մահապատժի վերականգնման վերաբերյալ հանրաքվե անցկացնել։