Էյֆելյան աշտարակի վրա ակցիայի համար ձերբակալվածների թիվը հասել է 12-ի
ՄիջազգայինՈւրբաթ օրը Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենի դեմ ակցիա իրականացնելու համար ձերբակալված մասնակիցների թիվը հասել է 12-ի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքին։
Ավելի վաղ հայտնի էր երեք ձերբակալվածի մասին։
Ուրբաթ լուսաբացին ավելի քան 10 ակտիվիստներ Էյֆելյան աշտարակի վրա են փակցրել մեծ պաստառ Ֆրանսիայի ազգային կարգախոսով՝ «Ազատություն: Հավասարություն: Եղբայրություն»՝ նախագահական ընտրություների նախաշեմին բողոքելով «Ազգային ճակատ» կուսակցության դեմ: Նշվում է, որ ակցիայի ընթացքում «կանաչները» հուշարձանը վնասել են՝ քանդել են աշտարակը շրջափակող պաշտպանական ցանցը: