Տուսկն ու Յունկերը Թրամփի հետ բանակցություններ կվարեն մայիսի 25-ին, Բրյուսելում
ՄիջազգայինԵվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը առաջին անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կհանդիպեն մայիսի 25-ին, Բրյուսելում։ Այս մասին հայտնել են Եվրամիության խորհրդում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Հաստատվել է։ Տուսկն ու Յունկերը Դոնալդ Թրամփի հետ կհանդիպեն մայիսի 25-ին, Բրյուսելում», - ասվել է հաղորդագրությունում։
Անմիջապես ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո ԵՄ ղեկավարությունը Թրամփին հրավիրել է Բրյուսել այցելել, մասնավորապես՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի գագաթնաժողով անցկացնելու նպատակով։ Սակայն այդ հարցը մինչ օրս բաց է մնացել։ Իսկ ՆԱՏՕ-ն որոշել է մայիսի 25-ին Բրյուսելում գագաթնաժողով անցկացնել, որպեսզի դաշինքի գլխավոր գրասենյակում առաջին անգամ ընդունի Թրամփին։