Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»


«Ես ներում եմ, բայց կան բաներ, որ մոռանալ չի ստացվում…». Ահա, թե ինչը նկատի ունի Անի Քոչարը. ՖՈՏՈՇԱՐՔ

Life

Past.am-ը գրում է.

Past.am-ի բլից հարցերին պատասխանում է հայրենիքից հազարավոր կլիոմետրեր հեռու գտնվող Անի Քոչարը:

– Ձեր օրն սկսվում է…

– Օրս մշտապես սկսվում է տղայովս. արդեն ավելի քան 5 տարի նա իմ զարթուցիչն է ու լույսը:

– Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

– Կյանքն ինքը՝ իր բոլոր դրական ու բացասական կողմերով հանդերձ:

– Գեղեցիկը Ձեզ համար…

– Բնությունը, ամեն բան, որ լուսավոր է և բարին:

– Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:

– Ինքս ինձ ու իմ կյանքի փորձին, թե ինչպես եմ միայնակ հաղթահարել նախկինում հանդիպած դժվարություններն ու փորձություննրը, ինչպես նաև դիտում և կամ կարդում եմ ինձ համար մեծությունների, ովքեր երբեք չեն հանձնվել՝ անգամ ամենաանելանելի դրության ժամանակ:

 – Կյանքում երբեք չեք ների…

– Փորձում եմ ներել ամենքին և ամեն բան: Ով եմ ես, որ չներեմ, թող Տերը լինի բոլորին դատավոր: Սակայն ներել, դեևս չի նշանակում մոռանալ: Ես ներում եմ, բայց կան բաներ, որ մոռանալ չի ստացվում:

 Ձեր ամենամեծ հիասթափությունը…

– Կյանքում, ցավոք, հիասթափություններ շատ են եղել և վստաաբար լինելու են, կյանքն է այդպիսին: Հիասթափությունները ինձ սովորեցրել են շատ կարևոր բաներ հավատալ, վստահել և ապավինել միայն ինքդ քեզ: Քո սպասումներն ու ակնկալիքները բացառապես քոնն են, և պարտադիր չէ, որ մարդիկ արդարացնեն դրանք: Ինչպես նաև՝ կյանքն էլ միշտ չէ, որ ամեն բան անում է մեր ուզածով: Այնպես որ, հիասթափություններից ոչ թե պետք է կոտրվել, այլ ամրացած առաջ շարժվել:

 – Մի բան, որի համար շատ եք ափսոսել…

– Կյանքում լինում են պահեր, երբ մտածում ես, որ իզուր այդպես վարվեցիր, ասեցիր կամ արեցիր, սակայն ով գիտի, գուցե ճիշտը դա էր: Այնպես որ, որքան էլ դժվար լինի, փորձում եմ չկենտրոնանալ ափսոսանքների վրա:

– Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը…

– Ինքս շատ ռոմատիկ անձնավորություն եմ, և միշտ շաաա՜տ մեծ ակնկալիքներ եմ ունենում: Պետք է ասեմ, որ չնայած իմ կյանքում ունեցած բոլոր ռոմանտիկ պահերին, վստահ եմ, որ ամենառոմանտիկ հանդիպումը դեռևս առջևում է:

– Երբ բարկացած եք…

– Օօօօ՜, պայթյունավտանգ եմ: Ավելի լավ է ինձ չբարկացնել, ես չափից դուրս զգացմունքային մարդ եմ և երբեմն էմոցիաներս զսպել չեմ կարողանում: Ավելի լավ է ինձ բարկացած պահին չտեսնել: ))

 

– Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է…

– Խելք և զգացմունքներ ունենա: Տանել չեմ կարողանում անհասկացող մարդկանց, ովքեր միևնույն բանը կարող են քանիցս հարցնել և միևնույն է հարցական դեմքով նայել:

– Ընտանի կենդանի ունե՞ք:

– Ունեցել եմ  Պուդել շունիկ, սակայն արդեն 3-4  տարի է, ինչ մեզ հետ չէ, ու ամեն անգամ նրան հիշելիս աչքերս լցվում են. Բոնիս 17 տարի մեր ընտանիքի անդամն է եղել:

– Եթե լինեիք ամենազոր…

– Անիրական բաների մասին խոսել չեմ սիրում, քանզի ինձ հիմար եմ զգում:

– Հայրենիքը Ձեզ համար…

– Հայրենիքն ինձ համար կրակե շապիկ է, կրակե՜, ցավոտ թեմա ինձ համար:

– Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը…

– Կյանքիս ամենամեծ ձեռքբերումներն առջևում են:

 

– Ամենաշատը երազում եք…

– Երազանքներիս մասին բարձրաձայնել չեմ սիրում, դրանք այնքան անձնական են:

– Վերջին գիրքը, որը կարդացել եք:

– Այժմ էլ կարդում եմ գերմանական մի գիրք դարի հիվանդության` Բուրնաութի մասին: Վերջին տարիներին ավելի շատ ուսումնական և լեզվիս գրքերն եմ կարդում և սերտում:

– Երբեք չեք փորձի…

– Երբեք չեմ փորձի Լուսին թռչել և երբեք չեմ ասի երբեք: ))

– Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար…

– Իմ հայրենի տունն է, իմ Երևանն է, իմ Հայաստանն է:

– Միշտ վախեցել եք…

– Ես վախկոտներից չեմ, թող որ լինի, ինչ լինելու է, և թող Տիրոջ կամքը լինի:

– Մարդ, ով փոխել է Ձեզ…

– Ինձ փոխելը դժվար է, դժվար էլ թե մեկը գտնվի, ով փոխի ինձ: Ես դեռ վաղ տարիքից շատ ինքնուրույն եմ եղել և բռնել իմ կայացման ուղին: Սակայն կան մարդիկ, ովքեր լավ օրինակ են եղել ինձ համար և կամ ոգեշնչել են ինձ: Եղել են նաև մարդիկ, ովքեր հավատացել են ինձ և թևեր տվել, ինչի համար մինչ մահ շնորհակալ եմ;

– Տանել չեք կարողանում…

– Ժլատ տղմարդկանց, թեթևամիտ կանանց, անկիրթ և անդաստիարակ անձանց, կենդանատյացներին….

– Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:

– Պրպտող և անհանգիստ մարդ:

– Իր, որ միշտ Ձեզ հետ է…

– Բջջային հեռախոսս:

– Երջանկության՝ Ձեր բանաձևը…

– Երջանիկ լինել ինքդ քեզնով, պահով, այն հանգամանքով, որ կաս ու կարող ես դեևս օգտակար լինել և այլոց էլ երջանկացնել: Լինել երջանիկ այժմ և այստեղ: Երջանիկ լինելու համար պետք չէ սպասել, վաղը գուցե չգա: Այս պահն է քեզ տրված ապրելու և վայելելու կյանքը, թեկուզ և, որ այնքան դյուրին ու քաղցր կյանքը:

– Ամենակարևորը՝ կյանքում…

– Կյանքում շատ կարևոր բաներ կան, սկայն ամենակարևորը սերն ու նվիրումն է: Ես որ՝ առանց դրանց ոչինչ անել չեմ կարող: Եվ եթե զգում եմ, որ դրանք պակասել են իմ մեջ, վերանայում եմ տվյալ բանը` լինի աշխատանք, մարդկային փոխհարաբերություն, թե…

– Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:

– Այսօր` քիչ առաջ: Մինչ ձեր հարցերին պատասխանելը որդուս պետք է քնեցնեի: Նա այժմ իմ կողքին է քնում և ամեն գիշեր, քնելուց առաջ մի փոքր զրուցում ենք, նա խոսում է, հարցեր տալիս կամ որևէ բան պատմում, իսկ ես ամեն անգամ ավելի ու ավելի եմ հրճվում և հուզվում նրա տեսակով, խելքով:

Այսօր շատ հուզեց, անգամ արցունքներ կաթեցին աչքերիցս, երբ նա ասաց, որ անգամ երբ շաաա՜տ մեծ լինի, իսկսկան մեծ տղա, միևնույն է, ես պետք է նրա համար երգեմ և նոր միայն նա քնի: Այնքան հուզիչ էր, նա անգամ չնկատեց, թե ես որքան հուզվեցի: Ամուր գրկեցի և շարունակեցի երգել. նա քնած էր արդեն, իսկ ես դեռևս մտածում էի ու արտասվում:

– Այս պահին կուզենայիք…

– Որդուս հետ Երևանում լինել. նա տատիկ-պապիկին շատ է կարոտել և ամեն օր Հայաստան վերադառնալուց է խոսում, անգամ վիճում հետս: Ամեն անգամ Հայաստանից վիդեոներ ու երգեր եմ միացնում նրա համար, և նրան ներարկում, որ հայ է, որ աշխարհի ամենահիանալի երկիրը Հայաստանն է, միայն թե տխմար իշխանությունների պահը շրջանցում եմ: ))

– Ձեր գերագույն նպատակն այս կյանքում…

– Մարդ մնալ և լավ որդի դաստիարակել:

– Եվ վերջում…

– Եվ վերջում, ինչպես հեքիաթներում, ուզում եմ բարին հաղթի չարին և մարդկանց համար փողը չդառնա սրբություն. մի բան, որ շատ եմ հանդիպում կյանքում:

 

 

 

 

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում ենՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են 2 ուկրաինական ՄիԳ-29 կործանիչներՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնաuվածքներ են եղել․ նոր մանրամասներՌուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված