Փակ կլինի Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը
Ուշադրության կենտրոնումԱսֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 5-ին ժամը 21-30-ից մինչև մայիսի 6-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը: