Կառավարությունը փնտրում է Իրան-Հայաստան երկաթուղու նախագծում համեստ ներդրողին
ՄիջազգայինՄոտ ապագայում ՀՀ Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները պատարստվում են հանդիպել «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության ղեկավարի հետ՝ Ջոզեֆ Բորկովսկու գլխավորությամբ։ Այս մասին մայիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Դուբայում գրանցված այդ ընկերությունը ավելի վաղ հայտարարել էր Իրան-Հայաստան երկաթուղում ներդրումներ անելու վերաբերյալ։ 2013 թվականին այն ՀՀ տրանսպորտի նախարարության հետ Հուշագիր է ստորագրել փոխըմբռնման մասին։ Բայց հեց դա էլ պակասում է։ Ըստ նշված ժամկետների՝ ընկերությունն արդեն պետք է պատրաստեր երկաթուղու տեխնիկա-տնտեսական հիմնավորումը՝ արժեքի հիմնավորմամբ։ Սակայն նախագիծը, ինչպես նաեւ ընկերությունը մինչ օրս չկան։
Ինչպես նշել է նախարարը՝ անհրաժեշտը է հանդիպում անցկացնել եւ մի շարք հարցեր հստակեցնել։ Սակայն հանդիպումը դեռ տեղի չի ունեցել։ Սակայն հարց է, թե ով է խուսափում հանդիպումներից։ Մարտիրոսյանի խոսքով՝ շինարարության արժեքը նախկինի պես 3,2 մլրդ դոլար է գնահատվում՝ երթուղու նոր ճանապարահատավածի համար։