Հայ-ադրբեջանական սահմանին անցած գիշերը կրակոցներ են հնչել. ՊՆ խոսնակ
ՀասարակությունՀայ-ադրբեջանական սահմանին մայիսի 4-ին եւ լույս 5-ի գիշերը կրակոցներ են հնչել: Որևէ կորուստներ չեն եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Խոսնակը նաև հիշեցրել է, որ 2017 թվականի մայիսի 4-ին եւ լույս 5-ի գիշերը Արցախի սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 730 կրակոց: