Սպանություն Գյումրիում
ՀասարակությունԱյսօր սպանություն է տեղի ունեցել Գյումրու Ղորղանյան փողոցի սեփական տներից մեկում։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Armday.am-ի հետ զրույցում հայտնեց , որ առավոտյան Ղորղանյան փողոցի սեփական տներից մեկում հայտնաբերվել է 77-ամյա Ստեփան Մարկոսյանի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած, թափանցող վերքերով։
Նա միայնակ էր ապրում: Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդված 1-ին մասի հատկանիշներով: Դատախազի տեղեկացմամբ, դեպքի կատարման ժամկետն ու հանգամանքները պարզվում են, ակտիվ օպերատիվ հետախուզական ու քննչական գործողություներ են տեղի ունենում։