Թբիլիսիում պայթյունի զոհերի թիվը հասել է 5-ի
ՀասարակությունԹբիլիսիում բազմահարկ շենքում գազի պայթյունի հետեւանքով մահացել է 5, տուժել՝ 8 մարդ: Այս մասին դեպքի վայրում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը:
Նախնական տեղեկատվությամբ, պայթյունի պատճառը գազի արտահոսքն է, հաղորդում է «Գռուզիա On-line»-ը:
Պայթյունի ալիքից փլվել են մի քանի հարեւան բնակարանների պատերը, ինչպես նաեւ կոտրվել են ապակիները: