Վրաերթի ենթարկված տղամարդը 17 օր անց հիվանդանոցում մահացել է
ՀասարակությունԱպրիլի 17-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 56/9 հասցեի դիմաց 40-ամյա Ներսես Գ.-ն «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 74-ամյա Զառո Սիմոնյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 4-ին, ժամը 17.15-ին, Զառո Սիմոնյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Քննությունը վարում է Երեւան քաղաքի քննչական վարչությունը: