Հերթական «բեզպրեդելների» հաշվեհարդարը Վարդենիսում. ծեծի է ենթարկվել հայտնի «Պարֆյումերիայի Հակոբը». Shamshyan.com
ՀասարակությունShamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 3-ին հերթական ծեծկռտուք-հաշվեհարդարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-22։00-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կալցևոյի» մոտ դաժան ծեծի են ենթարկվել Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ «Պարֆյումերիայի Հակոբ» մականվամբ Հակոբ Պետրոսյանն ու Հայկ Կարապետյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաշվեհարդար տեսնողները եղել են Վարդենիսի բնակիչներ՝ «Անուշ» մականվամբ Անուշավան Անտոնյանը, եղբայրներ Մխիթար և Միքայել Խաչատրյանները, «Մրտո» մականվամբ Մարտին Հակոբյանը, Մեսրոպ Հակոբյանը, «Արա Մաշադու» մականվամբ Արա Գալստյանը, «Ապեր Մաշադու» մականվամբ Սարգիս Գալստյանը, «Դինջ» մականվամբ Կարեն անունով երիտասարդ և ևս մի քանի հոգի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծի ենթարկվածներից Հ. Պետրոսյանը տեղափոխվել է Վարդենիսի հիվանդանոցից Երևանի հիվանդանոց։
Մանրամասները՝ այստեղ: