Հնդկաստանի հյուսիսում ՃՏՊ-ի հետեւանքով 14 մարդ է զոհվել
ՄիջազգայինՀնդկաստանի Ուտար Փրադեշ նահանգում ուղեւորների փոխադրող բեռնատար մեքենան ջրատարն է ընկել: Առնվազն 14 մարդ զոհվել է, 28 տուժած կա: Այս մասին գրում է Hindustan Times-ը:
Բեռնատարում գտնվող մարդիկ հարսանիքից էին վերադառնում: Մեքենան կոտրել է ճանապարհային պատնեշն ու ջրատարն ընկել:
Պատահարի պատճառները պարզվում են: Նախնական վարկածով՝ վարորդը քնել է ղեկին :