Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրները դեէսկալացիայի գոտիների մասին հուշագիր են ստորագրել
ՄիջազգայինՌուսաստանը, Թուրքիան ու Իրանը Սիրիայի լուրջ բանակցությունների ընթացքում Աստանայում արաբական այդ երկրում լարվածության թուլացման մասին հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Քայրաթ Աբդրահմանովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Վերջին երկու օրերի ընթացքում Աստանայի բանակցությունների մասնակիցները հրադադարի ռեժիմի եւ մարտական գործողությունների ռեժիմի համաձայնագրերի իրականացման քննարկում են անցկացրել։ Արդյունքում երաշխավոր երկրները համաձայնել են հուշագիր ստորագրել Սիրիայի Արաբական Հանրապետությունում լարվածության թուլացման գոտիներ ստեղծելու մասին», -տեղեկացրել է Աբդրահմանովը։