Վաշխառությունը՝ որպես արհեստ. 80-ամյա ծերունուն բերման են ենթարկել
ՀասարակությունՈստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները մայիսի 3-ին, ժամը 19.10-ին, Երեւանի Ա. Խաչատրյան փողոցի 33/1 շենքում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 80-ամյա Նորիկ Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ապրիլի 21-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Վաշխառությունը, որը կատարվել է որպես արհեստ):