Լավրովը հայտարարել է Հան Շեյհունի հետաքննությունը կոծկելու Արեւմուտքի փորձերի մասին
HeaderԱրեւմուտքի որոշ երկրներ փորձում են կոծկել Սիրիայի Հան Շեյհուն բնակավայրում քիմիական զենքի հետ կապված միջադեպի հետաքննությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք մեր ընդհանուր անհանգստություն հայտնեցինք ապրիլի 4-ին Սիրիայում՝ Հան Շեյհունում տեղի ունեցած միջադեպի հետ կապված, որտեղ քիմիական զենք է օգտագործվել։ Ռուսաստանը պնդում է պրոֆեսիոնալ, մանրակրկիտ ու մանրազնին հետաքննություն իրականացնել, որը դեռ փորձում են կոծկել մեր արեւմտյան որոշ գործընկերներ», - հայտարարել է Լավրովը՝ ամփոփելով Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Տիմո Սոյնիի հետ բանակցությունները ։